Ամեն ինչ սկսվեց նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին․ ի՞նչ էր թաքցնում Վինիսիուսը

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հապաղում էր երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ՝ սպասելով գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ապագայի հստակեցմանը։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մարզչի և ֆուտբոլիստի միջև կոնֆլիկտի մեկնարկային կետը դարձել է բրազիլացու արձագանքը փոխարինմանը Լա լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում (2:1), որը կայացել էր 2025 թվականի հոկտեմբերի 26-ին։

«Խաբիի և որոշ ֆուտբոլիստների հարաբերությունները լարված էին արդեն մի քանի ամիս։ Մենք բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյում»։ Թեև «Ռեալը» հաղթեց այդ խաղում, բոլորս հիշում ենք Վինիսիուսի բուռն արձագանքը։

Դրանից հետո Ալոնսոն փորձում էր հարթել հարաբերությունները և ընդհանուր լեզու գտնել։ Բայց, ինչպես հիշում եք, ես խոսել էի Վինիսիուսի նոր պայմանագրի մասին։ Ստեղծված իրավիճակում խաղացողը ցանկանում էր սպասել և տեսնել, թե ինչ կլինի մարզչի հետ։ Այնպես որ, Վինիսիուսի հետ կապված պատմությունը դարձավ շրջադարձային կետ»,- ասել է Ռոմանոն իր YouTube-յան ալիքի եթերում։

Leave a Comment