ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է Green card–ի տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«Մենք ժամանակ և անհրաժեշտ միջոցներ կտրամադրենք ԱՄՆ ազգային ու հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։ DV-2027 ծրագրի վերաբերյալ այս պահին նոր հայտարարություններ առկա չեն»,- ասված է հաղորդագրությունում։