Մեր եկեղեցին պետք է ազատենք հերձվածից, եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին․ Փաշինյան

Այսօր եկեղեցու փաստացի պետն (նկատի ունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին–խմբ.) ու իր ձևավորած նեղ շրջապատը, պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են․ այսպիսի հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը՝ իր նախաձեռնած ուխտերթի ժամանակ։ «Սա նշանակում է, որ մեր եկեղեցին պետք է ազատենք հերձվածից, եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին․․․ Մենք էլ պետք է … Read more

Երևանի Շտապբուժօգնությունը ձեռք է բերել 2025 թվականի արտադրության 7 նոր «Mercedes-Benz» մակնիշի շտապբուժօգնության մեքենա․ Հարություն Հարությունյան

 Հասարակություն 7 Հունվար, 2026 22:34 Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Երևանի Շտապբուժօգնությունը ձեռք է բերել 2025 թվականի արտադրության 7 նոր «Mercedes-Benz» մակնիշի շտապբուժօգնության մեքենա:   Նոր մեքենաները կահավորված են ժամանակակից բժշկական սարքավորումներով, ինչպես նաև ներառում են տեխնիկա, որը առաջին անգամ է … Read more

Արարատի մարզի Մխչյան բնակավայրում պետական աջակցության ծրագրով հիմնվել է 300 մ² վարդի ջերմոց. Փաշինյան

Արարատի մարզի Մխչյան բնակավայրում փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրով հիմնվել է 300 մ² վարդի ջերմոց․ աջակցում ենք տնտեսվարողներին: Այդ մասին Ֆեյսբուքում #ինչպեսխոստացելէի հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վենեսուելան Վաշինգտոնի հետ ձեռք բերված համաձայնությամբ ԱՄՆ կարտահանի մինչև 2 միլիարդ դոլարի նավթ. Reuters

Կարակասն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել մինչև 2 միլիարդ դոլարի վենեսուելական հում նավթի արտահանման շուրջ դեպի Միացյալ Նահանգներ։ Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, առանցքային այս համաձայնությունը նպատակ ունի նավթի մատակարարումները վերահասցեագրել Չինաստանից և միաժամանակ օգնել Վենեսուելային խուսափել նավթի արդյունահանման ավելի խոր կրճատումներից։ Պայմանավորվածությունը վկայում է, որ Վենեսուելայի … Read more

Արևմուտքը «բացարձակապես ամոթալի իրավիճակներ» է իրեն թույլ տվել՝ Ռուսաստանին «մեկուսացնելու» փորձի ժամանակ․ Լավրով

 Քաղաքականություն 7 Հունվար, 2026 22:33 Արևմուտքը բազմակողմ միջոցառումների ժամանակ «բացարձակապես ամոթալի իրավիճակներ» է թույլ տվել, երբ փորձել է հաստատել Ռուսաստանի «մեկուսացումը»։ Ի վերջո, այս մեկուսացումը հանգեցրել է Արևմուտքի ինքնամեկուսացմանը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ցանկությունների տոնածառ» միջոցառման ժամանակ տված հարցազրույցում, փոխանցում է TASS-ը։ … Read more

Մենք համաձայնության ենք եկել կարևոր քայլերի շուրջ. Սթարմեր

Հրադադարից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական բազաներ կտեղակայեն ամբողջ Ուկրաինայում և կկառուցեն անվտանգ օբյեկտներ զենքի և ռազմական տեխնիկայի պահեստավորման համար՝ Ուկրաինայի պաշտպանական կարիքները բավարարելու նպատակով, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Փարիզում կայացած «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովին։ «Մենք նաև համաձայնության ենք եկել կարևոր քայլերի շուրջ կոալիցիոն մյուս գործընկերների հետ: Նախ, մենք կմասնակցենք ԱՄՆ-ի գլխավորությամբ … Read more

Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է․ կրшկոցներ և հրետшկnծություն է հայաբնակ թաղամասերի հարևանությամբ. Մարիա Գաբրիելյան

Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է։ Այս մասին Փաստինֆոյին հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։ Նրա փոխանցմամբ՝ քաղաքը երեկվանից հանդարտ չէ.  քրդական ուժերի և իշխանությունների միջև ընթացող վերջին բանակցություններն, ըստ էության, արդյունք չգրանցեցին և քրդական կողմը դիմել է ռազմական գործողությունների։ Գաբրիելյանի խոսքով՝ այս պահին քաղաքում շարունակվում են ինտենսիվ կրակոցները, կիրառվում են հրաձգային զենքեր և … Read more

Մենք չենք հանդուրժի այս անօրինականությունը և կպաշտպանենք Հայ եկեղեցու ազատությունը. Ամստերդամ

Գործարար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ իրենք չեն հանդուրժի Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ Հայաստանի իշխանությունների անօրինականությունը՝ խոստանալով պաշտպանել նրա ազատությունը միջազգային հարթակներում։ Ամստերդամի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության միջամտությունը ՀԱԵ գործերին ուղղակի հարձակում է ժողովրդավարության և Սահմանադրության վրա։ «Սա ինձ հիշեցնում է միայն մեկ պատմական նախադեպ՝ բոլշևիկյան բռնաճնշումները և նրա կողմից … Read more

TRIPP-ը կուժեղացնի Էրդողանի նեոօսմանյան գերիշխանությունը Կովկասում. Մեթյու Դալ Սանտո

Ամերիկյան միջնորդությամբ ստորագրված TRIPP-ի գործարքն էապես կթուլացնի Հայաստանի պաշտպանական դիրքերը՝ թույլ տալով Ադրբեջանին շրջափակել իրեն: Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական, տնտեսական ու ռազմավարական ինտեգրումը Հայաստանը կդարձնի կղզի թուրքական անվիճելի ազդեցության ոլորտում: Շուշիի հռչակագրով իրենց «ավելին, քան դաշնակիցներ» հարաբերությունները ցեմենտած Թուրքիան ու Արբեջանն այժմ, կարծես թե, պատրաստ են իրականացնել «երկար երազած» պանթուրքական միության առաջին փուլը: Այս մասին … Read more

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի դեկտեմբերի 29-ից հունվարի 4-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2026 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.23 մ (04.01.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը դեկտեմբերի 29-ից մինչև 2026 թվականի … Read more