Երևանի Շտապբուժօգնությունը ձեռք է բերել 2025 թվականի արտադրության 7 նոր «Mercedes-Benz» մակնիշի շտապբուժօգնության մեքենա․ Հարություն Հարությունյան





Հասարակություն


Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երևանի Շտապբուժօգնությունը ձեռք է բերել 2025 թվականի արտադրության 7 նոր «Mercedes-Benz» մակնիշի շտապբուժօգնության մեքենա:

 

Նոր մեքենաները կահավորված են ժամանակակից բժշկական սարքավորումներով, ինչպես նաև ներառում են տեխնիկա, որը առաջին անգամ է Հայաստանում ներդրվում շտապբուժօգնության ծառայության հագեցվածության մեջ։

 

Դրանց թվում է «Էլեկտրական նստասայլակ», որը հնարավորություն է տալիս բուժառուին տեղափոխել ցանկացած աստիճանահարթակով՝ առանց հավելյալ ֆիզիկական ծանրաբեռնվածության։

 

Ռեանիմացիոն բրիգադում առկա է նաև «Վակումային իմոբիլիզացիոն հակաշոկային ներքնակ», որը նախատեսված է բազմակի վնասվածքներ ունեցող բուժառուներին անշարժացնելու և անվտանգ հոսպիտալացնելու համար։

 

Առկա է վերջին սերնդի «Թոքերի արհեստական շնչառության սարք»:

 

Այս համալրումը ևս մեկ քայլ է դեպի ավելի արագ, անվտանգ և արդյունավետ բուժօգնություն` բնակչության համար։

 

Հարգանքով` Հարություն Հարությունյան

Տնօրենի՝ բուժական գծով տեղակալ

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ





Leave a Comment