Մենք չենք հանդուրժի այս անօրինականությունը և կպաշտպանենք Հայ եկեղեցու ազատությունը. Ամստերդամ

Գործարար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ իրենք չեն հանդուրժի Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ Հայաստանի իշխանությունների անօրինականությունը՝ խոստանալով պաշտպանել նրա ազատությունը միջազգային հարթակներում։

Ամստերդամի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության միջամտությունը ՀԱԵ գործերին ուղղակի հարձակում է ժողովրդավարության և Սահմանադրության վրա։

«Սա ինձ հիշեցնում է միայն մեկ պատմական նախադեպ՝ բոլշևիկյան բռնաճնշումները և նրա կողմից Եկեղեցին պառակտելու փորձերը:

Ուզում եմ հստակ լինել՝ մենք չենք հանդուրժի այս անօրինականությունը։ Մենք կպաշտպանենք Եկեղեցու ազատությունը բացառապես իրավական շրջանակում և միջազգային իրավական հարթակներում», – գրել է փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով տեսանյութ։

 

 

Leave a Comment