Մենք պետք է վերադարձնենք արդյունաբերությունը մեր երկիր, վերածնենք արտադրությունը մեր երկրում, որ այստեղ լինեն հարյուրավոր նոր աշխատատեղեր․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Հայաստանի հազարավոր վայրերում, հարյուրավոր կետերում մենք տեսնում ենք դատարկ արտադրական տարածքներ, սա մեր արդյունաբերության դեմ է։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։   «Մենք պետք է վերադարձնենք արդյունաբերությունը մեր երկիր, վերածնենք արտադրությունը մեր երկրում, որ այստեղ լինեն հարյուրավոր նոր աշխատատեղեր, այդ դեպքում մեր երկիրը նոր շունչ կստանա»,-նշել է Կարապետյանը։ Ավելին՝ տեսանյութում։ … Read more

Արարատ Միրզոյանը և Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարների շուրջ

Հունվարի 29-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ կայացել է քննարկում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որին հաջորդել է պատգամավորների հետ հարցուպատասխան: Քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը, մասնակցել են քաղաքական խմբակցությունների մեծամասնության պատգամավորներ, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավարը, «Եվրանեսթ» ԽՎ համանախագահը և … Read more

ԱՄՆ-ը վստահ է` այժմ Իրանի վրա հարված հասցնելու համար ամենահարմար պահն է. Օլեգ Բլոխին

Ռազմական փորձագետ Օլեգ Բլոխինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ «ԱՄՆ-ը համոզված է, որ այաթոլլաների ռեժիմը ներկայումս գտնվում է առավելագույնս թույլ և խոցելի վիճակում, և որ հենց հիմա է գործողություններ սկսելու ժամանակը։ Բայց ինչո՞ւ է այն թույլ, ինչո՞ւ է խոցելի։ Հենց բողոքի ցույցերից հետո։ Ամերիկացիները կարծում են, որ բողոքները էականորեն խարխլել … Read more

«Հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով». Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Սահմանադրական դատարանի կազմի մեծամասնությունը փոխվել է 2018 թվականին հաջորդած ժամանակահատվածում: Հենց այդ փոփոխությունների պայմաններում Սահմանադրական դատարանի կազմը վերջերս ընդունված որոշմամբ նշել էր. Քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ և արդարության կարևոր երաշխիք է: Սահմանադրական դատարանն այս դիրքորոշմամբ ընդգծում է, որ կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, այլ ոչ ամենատարածված … Read more

Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի խաղաղության և ժողովրդավարության օրակարգը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև ընդգծել է Հայաստանի ընտրությունը՝ ինքնիշխան ժողովրդավարության ուղին շարունակելու հարցում։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանը հանդես … Read more

ԿԳՄՍՆ-ի նոր նախաձեռնությունը. աշակերտները կայցելեն գիտական լաբորատորիաներ

Սիրելի դպրոցականներ, եթե սովորում եք 7-12-րդ դասարաններում և հետաքրքրվում եք գիտությամբ, հրավիրում եմ ինձ հետ միասին այցելել մեր գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ, զրուցել գիտնականների հետ, ծանոթանալ, թե ինչ ծրագրեր են իրականացնում, ինչ հետազոտություններով են զբաղվում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը։ «Մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են գրել [email protected] հասցեով։ Շատ լավ կլինի, եթե մի … Read more

«Շերեմետևո» օդանավակայանի դուստր ձեռնարկությունը աճուրդում գնել է «Դոմոդեդովոն» | ՄԱՄՈՒԼ.ամ

«Շերեմետևո» օդանավակայանի դուստր ձեռնարկությունը դարձել է «Դոմոդեդովո»-ի նոր սեփականատերը։ Այս մասին հաղորդում են RBC-ն և «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով հունվարի 29-ին կայացած աճուրդի արդյունքներին ծանոթ աղբյուրներին։ Աճուրդին մասնակցել են «Պերսպեկտիվա» ՍՊԸ-ն (ամբողջովին պատկանում է «Շերեմետևո»-ին) և «Մոսկվայի միջազգային օդանավակայան» ԲԲԸ-ն (որը վերահսկվում է «Վնուկովո» օդանավակայանի կողմից)։ Հունվարի 20-ին կայացած առաջին վաճառքի փորձը ձախողվել է, քանի որ … Read more

Իրանում պատրաստվում են ոչ միայն հրթիռային հարվածների, այլ նաև ցամաքային պատերազմի

Դոնալդ Թրամփը դեռևս չի կայացրել վերջնական որոշում Իրանին հռթիռային հարվածներ հասցնելու վերաբերյալ: Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ուժային լուծման հավանականությունը շարունակում է աճել: Ի՞նչն է նպաստել հավանականության աճին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «CNN-ը տեղեկացրել է, որ հարձակման հավանականությունն աճել է այն բանից հետո, երբ Թեհրանի և Վաշինգտոնի միջև նախնական բանակցությունները որևէ արդյունք … Read more

Կանխատեսումներ կան, որ Իրանի վրա հարձակումն անխուսափելի է․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է «բարի ծառայություններ» մատուցել Իրանի և Իսրայելի միջև լարվածության թուլացման համար, ինչպես 2015 թվականին, երբ Մոսկվան առանցքային դեր էր խաղացել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերման հարցում։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Քանի որ մենք լավ հարաբերություններ ունենք թե՛ Իսրայելի, թե՛ Իրանի հետ, մշտապես … Read more

Բագրատ Սրբազանն ամոթանք է տալիս ԵԽԽՎ-ին. դատավարությունը շարունակվում է – 5tv

Բագրատ Սրբազանի և նրա 17 աջակիցների գործով դատական նիստին պաշտպանական կողմն արձագանքել է անցած դատական նիստերին մեղադրողների ներկայացրած ապացույցներին: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը իրեղեն ապացույցներին է անդրադարձել, նկատել՝ քրեական գործում ամենաշատը գունավոր ծխերի մասին է նշված: