Բագրատ Սրբազանի և նրա 17 աջակիցների գործով դատական նիստին պաշտպանական կողմն արձագանքել է անցած դատական նիստերին մեղադրողների ներկայացրած ապացույցներին: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը իրեղեն ապացույցներին է անդրադարձել, նկատել՝ քրեական գործում ամենաշատը գունավոր ծխերի մասին է նշված: