Պետական աշխատողներին ամեն կիրակի հանում, գցում են փողոցներ՝ մասնակցելու կեղծ պատարագների՝ Փաշինյանի կամակատարության համար․ Մանուկյան

22 Հունվար, 2026 13:53 Հասարակություն Լոկ Փաշինյանի կամակատարության համար պետական համակարգի՝ կրթական և առողջապահական ոլորտների աշխատողներին, ոստիկանության հազարավոր ծառայողներին ամեն կիրակի հանում, գցում են փողոցներ, ամեն կիրակի այս համայնքից այն համայնք են տանում՝ կեղծ պատարագների. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԵԽ-ի զեկույցին, ըստ որի Հայաստանում համատարած խախտվում … Read more

Իրանն առաջին անգամ հայտնել է բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների թիվը – 5tv

Իրանի պետական հեռուստատեսությունն առաջին անգամ հնչեցրել է բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ։ Թեհրանի տվյալներով՝ անկարգությունների ժամանակ սպանվել է 3 117 մարդ։ Զոհվածների թվում կան խաղաղ բնակիչներ և անվտանգության ուժերի աշխատակիցներ, որոնք, ըստ իշխանությունների պնդման, դարձել են «զինված ահաբեկչական խմբավորումների» զոհ։ Միևնույն ժամանակ, HRANA իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է բողոքի ցույցերի դաժան ճնշման հետևանքով … Read more

Կստեղծվեն պայմաններ Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու համար

Գործադիրն ընդունել է «ՀՀ Կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ որոշման նպատակն է ընդլայնել ՀՀ միջազգային օդանավակայանների թողունակությունը, բարելավել ենթակառուցվածքները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև ստեղծել պայմաններ՝ տեղական չվերթեր սպասարկող օդանավակայանը (Կապանի «Սյունիք» օդանավակայան) միջազգային օդանավակայան … Read more

ՌԴ-ն առկա քաղաքական մթնոլորտը համարում է նշան, որ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն և Եվրոպան գտնվում են քաոսի մեջ, փլուզման եզրին

Եվրոպան բարձր տագնապի մեջ է ՆԱՏՕ-ի օդային տարածքի մի շարք խախտումներից հետո, ինչն առաջնորդներին դրդել է համաձայնության գալ «անօդաչու թռչող սարքերի պատ» ստեղծելու շուրջ՝ անօդաչու թռչող սարքերն ավելի լավ հայտնաբերելու, հետևելու և խափանելու համար․ գրել է Euronews-ը։ Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքով՝ անօդաչու թռչող սարքերի՝ Ֆինլանդիա մուտք գործելու ռիսկը մեծանում է․ AFP լրատվական գործակալությանը հայտնել է … Read more

«Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողության հարցը Թրամփի հետ չի քննարկվել». Ռյուտե

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Գրենլանդիայի և ամբողջ Արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակը ձևավորելու մասին հայտարարությունից հետո, Fox News-ին տված հարցազրույցում Մարկ Ռյուտեն նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Դանիայից Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը ուժով վերցնելու հարցը չի քննարկվել Շվեյցարիայում անցկացված հանդիպման ընթացքում։ «Նախագահ Թրամփը հիմնականում կենտրոնացած է այն բանի վրա, … Read more

Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց

https://arm.sputniknews.ru/20260122/narek-samsvonjanin-teghapvokhel-en-hivandanvoc-98009381.html Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց Sputnik Արմենիա Սամսոնյանն արդեն 14–րդ օրն է` հացադուլի մեջ է։ 22.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-22T14:11+0400 2026-01-22T14:11+0400 2026-01-22T14:14+0400 նարեկ սամսոնյան հիվանդանոց ռուբեն մելիքյան https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40993827_0:10:1600:910_1920x0_80_0_0_4652af215ce65373a4d7563cf60484f7.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik․ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանինի քիչ առաջ տեղափախել են հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նրա … Read more

Ռուբինյանը հանդիպել է Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 22-ին հանդիպել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։ Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստան-Մեքսիկա հարաբերությունների սերտացումը, խորհրդարանական համագործակցության խորացումն ու փոխայցերի ակտիվացումը, այդ թվում՝ բերակամական խմբերի մակարդակում: Քննարկվել են … Read more

«Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտին. հայտագրումը սկսված է

Հայկական ազգային երաժշտական ակադեմիան արդեն երկրորդ տարին ներկայացնում է ամենամյա «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը,…