Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց

Բաժանորդագրվել

Սամսոնյանն արդեն 14–րդ օրն է` հացադուլի մեջ է։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik․ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանինի քիչ առաջ տեղափախել են հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբանն այլ մանրամասներ չի հայտնել։

Նշենք, որ Նարեկ Սամսոնյանն արդեն 14–րդ օրն է` հացադուլի մեջ է։

Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքը։

Leave a Comment