Իրանի պետական հեռուստատեսությունն առաջին անգամ հնչեցրել է բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ։ Թեհրանի տվյալներով՝ անկարգությունների ժամանակ սպանվել է 3 117 մարդ։ Զոհվածների թվում կան խաղաղ բնակիչներ և անվտանգության ուժերի աշխատակիցներ, որոնք, ըստ իշխանությունների պնդման, դարձել են «զինված ահաբեկչական խմբավորումների» զոհ։
Միևնույն ժամանակ, HRANA իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է բողոքի ցույցերի դաժան ճնշման հետևանքով առնվազն 4 902 զոհի մասին։