«Արցախը բարտեր է արվել մի քանի վագոն էժան դիզվառելիքի, անասնակեր ցորենի հետ». Սևակ Խաչատրյան

Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը գրում է. «Ընդամենը 2 օրվա մեջ Ալիևը Հայաստանից այնքան քծնանքի ու շողոքորթության դոզա ստացավ, որքան Էրդողանը չի ստանում Ադրբեջանից։ ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնում հայատյաց և մարդասպան Ալիևին, իսկ Արսեն Գարդասիլ-Թորոսյանը գրառում է կատարում՝ նշելով, մեջբերում եմ՝ «…տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում … Read more

Ուկրաինական հակամարտությունն Աբու Դաբիում բանակցությունների արդյունքում էլ չի դադարեցվելու

Աբու Դաբիում Ուկրաինական հակամարտության առ այսօր չլուծված հիմնական խնդիրների՝ տարածքային հարցերի, ճգնաժամի արմատական պատճառների, անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցային պատվիրակությունների միջև երեկ և այսօր տեղի ունեցած բանակցությունները, դատելով ամենից, արդյունք չեն տվել. կողմերի միջև, ինչպես դժվար չէր կանխատեսել, չի կայացվել որևէ որոշակի պայմանավորվածություն: Այս եզրակացությանն ենք եկել, ի թիվս այլ իրողությունների, նկատի … Read more

TRT Haber. Թուրքիայի հետախուզության ղեկավարը Գազայում խաղաղության հարցը քննարկել է ՀԱՄԱՍ-ի հետ

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը քննարկել է Գազայի հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումը ​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակության հետ, որը գլխավորում է Քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ-Հեյան։ Այս մասին հայտնել է TRT Haber հեռուստաալիքը։ Ըստ տեղեկությունների՝ կողմերը անդրադարձել են Գազայի հատվածի կարգավորման գործում Թուրքիայի միջնորդությանը, Եգիպտոսի և պաղեստինյան անկլավի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետի բացմանը և Պաղեստինի … Read more

Երբ եկեղեցու վրա հարձակվողը «կոկորդիլոսագետ» է. «Հրապարակ» – 5tv

«Հրապարակ»-ը գրում է․ Ամեն տարի իրեն 100%-ով պարգեւատրած Վեդիի համայնքապետը «կոկորդիլոսագետը» Գարիկ Սարգսյանը իր նազիր-վեզիրներով  արդեն քանի օր է հարձակում է գործել Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու եւ  հոգևոր հովիվ Տեր Արտաշես  Հակոբյանի վրա: Այսօր համայնքապետի նազիր-վեզիրներից մեկը՝ «ուխտը» «ուղտ»-ից չտարբերող     Ոսկետափի վարչական ղեկավարի ժամանակավորապես  պաշտոնակատար Նշան Հովհաննիսյանը, ով նաեւ Գարիկ Սարգսյանի տեղակալն է, Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու … Read more

Իրանի ԱԳ նախարարը հաստատել է ավելի քան 3000 մարդու մահվան փաստը

Իրանի արտաքին գործերի նախարարը հաստատել է ազգային լրատվամիջոցների հաղորդագրությունները, որ երկրում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում զոհվել է ավելի քան 3000 մարդ։ «Մահացածների ընդհանուր թիվը 3117 է», – գրել է Արաղչին իր Telegram ալիքում: Զոհերի թվում են քաղաքացիական անձինք և անվտանգության ուժեր: Արտաքին գործերի նախարարը նաև ներկայացրել է խանութներին, բանկերին, բնակելի շենքերին և մզկիթներին հասցված վնասի … Read more

Էդ քո սիրուն աչքերը, կամար ունքերը․․․Ինտերը Մխիթարյանին նվիրված՝  հայերեն երգով տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել

Էդ քո սիրուն աչքերը, կամար ունքերը․․․Ինտերը Մխիթարյանին նվիրված՝  հայերեն երգով տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել Երեկ՝ հունվարի 23-ին, Իտալիայի առաջնության 22-րդ տուրի «Պիզայի» դեմ արտագնա խաղում 37-ամյա հայ կիսապաշտպանը խփեց «ներաձուրիների» վերջին գոլը՝ մեծացնելով հաշվի տարբերությունը (6:2)։ «Մխիթարյան գնացքը հասավ», — նշված է տեսանյութին կից գրառման մեջ։ Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի … Read more

Եվրոպայում կանաչ էներգետիկան առաջ է անցել հանածո վառելիքներից

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գրառումը․  Եվրոպայում կանաչ էներգետիկան առաջ է անցել հանածո վառելիքներից։ 2025 թվականին Եվրոպայի էներգետիկ հաշվեկշիռը հասել է պատմական շրջադարձային կետի։ Ember վերլուծական կենտրոնի կողմից պատրաստված European Electricity Review զեկույցի համաձայն՝ Եվրոպական միության (ԵՄ) պատմության մեջ առաջին անգամ վերականգնվող էներգիայի աղբյուրները միասին արտադրել են ավելի շատ էլեկտրաէներգիա, քան բոլոր … Read more

Պատվաստում, սկրինինգ, բուժում. արգանդի պարանոցի քաղցկեղը հաղթահարելու երեք պայման

Պատվաստում, սկրինինգ, բուժում. բժշկի խոսքով՝ այս երեք պայմանի կյանքի կոչման դեպքում հնարավոր կլինի հաղթահարել արգանդի պարանոցի քաղցկեղը: Հայաստանում այս հիվանդացության ցուցանիշը համաշխարհային միջինից բարձր է: Այժմ սկրինինգից մինչև բուժում ծախսը ամբողջությամբ փոխհատուցում է պետությունը:   Հեղինակ՝ Էմմա Վարդանյան

ԱՄՆ-ն կանադական ապրանքների վրա 100% մաքսատուրք կսահմանի, եթե Օտտավան համաձայնության գա Պեկինի հետ

ԱՄՆ-ն կանադական ապրանքների վրա 100% մաքսատուրք կսահմանի, եթե Օտտավան համաձայնության գա Պեկինի հետ, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Եթե նահանգապետ Քարնին կարծում է, որ Կանադան վերածում է Չինաստանի համար «մուտքի նավահանգստի»՝ ապրանքներ ԱՄՆ տեղափոխելու համար, նա սխալվում է։ Չինաստանը ամբողջությամբ կուլ կտա Կանադան, ամբողջությամբ կոչնչացնի այն, ներառյալ … Read more

Ուկրաինացի պաշտոնյաների գնահատմամբ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները «դրական» և «կառուցողական» են եղել․ «Ազատություն»

Հունվար 24,2026 23:38 Աբու Դաբիում ավարտվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները։ Suspilna-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։ Ըստ Axios-ի՝ ուկրաինացի պաշտոնյաների գնահատմամբ՝ բանակցությունները «դրական» և «կառուցողական» են եղել։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնել են հաջորդ շաբաթ կրկին հանդիպել Աբու Դաբիում։ TASS-ն էլ, հղում անելով … Read more