TRT Haber. Թուրքիայի հետախուզության ղեկավարը Գազայում խաղաղության հարցը քննարկել է ՀԱՄԱՍ-ի հետ

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը քննարկել է Գազայի հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումը ​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակության հետ, որը գլխավորում է Քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ-Հեյան։ Այս մասին հայտնել է TRT Haber հեռուստաալիքը։

Ըստ տեղեկությունների՝ կողմերը անդրադարձել են Գազայի հատվածի կարգավորման գործում Թուրքիայի միջնորդությանը, Եգիպտոսի և պաղեստինյան անկլավի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետի բացմանը և Պաղեստինի Ղազայի կառավարման կոմիտեի գործունեությանը վերաբերող հարցերին։

Leave a Comment