ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին

Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ալեքսանդրա Քոուլին։ Զրուցակիցները քննարկել են անցած տարվա դեկտեմբերին ԱԽ քարտուղարի՝ Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են ՀՀ–ՄԹ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու խորացմանը, ինչպես … Read more

Ուժեղ փոթորիկ Թուրքիայում. Ստամբուլի ափերի մոտ նավակներ են ջրասույզ լինում

Փոթորիկը հարվածել է Թուրքիայի մի քանի նահանգների։ Մասնավորապես, Ստամբուլում հաղորդվում է քամու ուժեղ պոռթկումների մասին։ Համացանցում տարածվել է տեսանյութ, որ նկարահանվել է թուրքական մեգապոլիսի ափերում։ Հաղորդվում է, որ փոթորկի հետևանքով նավակներ են ջրասույզ լինում։ Իրավիճակը լավ չէ նաև Բուրսայում, որտեղ քամին պոկում է բարձրահարկ շենքերի տանիքները։ Օդերևութաբանները ավելի վաղ զգուշացրել էին Թուրքիային մոտեցող փոթորկի և … Read more

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Խանջյան փողոցում

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 7-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 42-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական … Read more

Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է – Live News

Հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի,  Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ … Read more

Ամբողջությամբ թվայնացվել են ՀՀ քաղաքացիության հետ կապված գործընթացները

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է նոր թվային հարթակ, որի միջոցով ՀՀ քաղաքացիության հետ կապված գործընթացները ամբողջությամբ թվայնացվել են։  Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ֊ից։ Քաղաքացիները կարող են անհրաժեշտ տեղեկությունը ստանալ և դիմումները ներկայացնել առցանց՝ առանց ֆիզիկական այցելությունների։ ՀՀ քաղաքացիության դիմումները ներկայացվում են Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ https://mcs-citizenship.am հասցեով։ Գրանցվելու համար ՀՀ քաղաքացիները … Read more

«ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների փաստաթուղթը պատրաստ է Թրամփի հետ վերջնական համաձայնեցման»․ Զելենսկի

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը, ըստ էության, պատրաստ է. հաջորդ քայլը դրա վերջնական համաձայնեցումն է ամենաբարձր մակարդակով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «(Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար – խմբ.) Ռուստեմ Ումերովը զեկուցել է մեր թիմի երեկ Ֆրանսիայում կայացած բանակցությունների արդյունքների մասին։ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը, ըստ էության, … Read more

Թուրքիայի և Հունաստանի սահմանին զինված բախում է տեղի ունեցել միգրանտների միջև

Թուրքիայի և Հունաստանի սահմանին՝ Մերիչ (Էվրոս) գետի շրջանում, զինված բախում է տեղի ունեցել միգրանտների և մարդկանց մաքսանենգությամբ զբաղվողների միջև։ Միջադեպի հետևանքով մեկ միգրանտ ծանր վիրավորվել է։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Վիրավորը տեղափոխվել է Հունաստանի Դիմետոկա քաղաքի հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կյանքին սպառնացող վտանգը պահպանվում է։ Ըստ նախնական տվյալների՝ միջադեպը կարող … Read more

«Մարդ չբերելը՝ զգուշացում հետևանքներով, չգալը՝ դավաճանություն»․ Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կամաց-կամաց ջրի երես է դուրս գալիս իրականությունը, թե ուժերի ինչ գերլարմամբ են ՔՊ-ակաները հավաքել իրենց «Ուխտերթ»-ի՝ 2000-ից մի փոքր ավելի մասնակիցներին։ Դե նրանց, ում ֆոտոշոփով հետո «շատացրել էին»։Գործը, ինչպես և սպասվում էր, համակարգել է հենց շեֆը։ Բուն կազմակերպչական վազվզոցով, ինչպես միշտ, զբաղվել … Read more