Փոթորիկը հարվածել է Թուրքիայի մի քանի
նահանգների։ Մասնավորապես, Ստամբուլում հաղորդվում է քամու ուժեղ պոռթկումների
մասին։
Համացանցում տարածվել է տեսանյութ, որ նկարահանվել
է թուրքական մեգապոլիսի ափերում։ Հաղորդվում է, որ փոթորկի հետևանքով նավակներ են ջրասույզ
լինում։
Իրավիճակը լավ չէ նաև Բուրսայում, որտեղ
քամին պոկում է բարձրահարկ շենքերի տանիքները։
Օդերևութաբանները ավելի վաղ զգուշացրել էին
Թուրքիային մոտեցող փոթորկի և հորդառատ անձրևների մասին։
Ստամբուլի նահանգային իշխանությունները
հայտարարել էին, որ հինգշաբթի օրը հնարավոր են տրանսպորտի խափանումներ։ Նրանք
քաղաքացիներին կոչ են արել ցուցաբերել զգոնություն և զգուշություն, քանի որ ուժեղ
քամին կարող է տապալել ծառեր և էլեկտրասյուներ։
Աղետի հարվածի պատճառով մի քանի
լաստանավային երթուղիներ չեղարկվել են։ Ստամբուլի օդանավակայանները դեռևս չեն
հայտարարել չվերթների չեղարկման մասին։