
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը, ըստ էության, պատրաստ է. հաջորդ քայլը դրա վերջնական համաձայնեցումն է ամենաբարձր մակարդակով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«(Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար – խմբ.) Ռուստեմ Ումերովը զեկուցել է մեր թիմի երեկ Ֆրանսիայում կայացած բանակցությունների արդյունքների մասին։ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը, ըստ էության, պատրաստ է ամենաբարձր մակարդակով՝ ԱՄՆ-ի նախագահի հետ վերջնական համաձայնեցման», – հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ Ուկրաինային հաջողվում է շարունակել միավորել եվրոպական և ամերիկյան թիմերի աշխատանքը, և համատեղ քննարկվել են, մասնավորապես, վերականգնման և տնտեսական զարգացման վերաբերյալ փաստաթղթերը։