Մայր տաճարում պատարագի է մասնակցում Լևոն Քոչարյանը՝ կնոջ հետ

6 Հունվար, 2026 13:25 Բազմաթիվ քաղաքական գործիչներ են այսօր՝ հունվարի 6–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցում սուրբծննդյան պատարագին։ Նրանց թվում են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը կնոջ՝ Սիրուշոյի հետ, պատգամավոր Լիլիթ Գալստյանը, Վաղարշապատի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Ռամզան Կադիրովն իր 20-ամյան որդուն նշանակել է երկրի փոխվարչապետի ԺՊ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր 20-ամյան որդուն՝ Ահմատ Կադիրովին, նշանակել է երկրի փոխվարչապետի ԺՊ։ Այս մասին Կադիրովը գրել է տելեգրամյան ալիքում: Նշվել է, որ Ահմատ Կադիրովը նաև կշարունակի զբաղեցնել Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարի պաշտոնը, որը նա ստանձնել է 2024 թ. մայիսին։

Սա մեր կիսագունդն է. ԱՄՆ Պետքարտուղարություն

ԱՄՆ Պետքարտուղարությունն այսօր X-ի իր էջում ուշագրավ լուսանկար է հրապարակել և գրառում կատարել, որն ավելի շատ պարզաբանում է հիշեցնում: «Սա ՄԵՐ կիսագունդն է, և նախագահ Թրամփը թույլ չի տա, որ մեր անվտանգությունը սպառնալիքի ենթարկվի»,- նշված է գրառման մեջ

Թոշակի բարձրացում. որքանո՞վ է փոխհատուցվել գնաճը. զրույց Արսեն Թորոսյանի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այն պետական կառույցն է, որի գործունեությունը ուղղակիորեն անդրադառնում է յուրաքանչյուր ընտանիքի առօրյա կենսապայմանների վրա։ 2025 թվականի ընթացքում գործարկվել են սոցիալական, բնակարանային, զբաղվածության և ֆունկցիոնալության գնահատման մի շարք մեխանիզմներ, որոնք միաժամանակ առաջացրել են ինչպես ակնկալիքներ, այնպես էլ հարցեր ու դժգոհություններ։ Ամփոփիչ հարցազրույցում նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է իրականացված քայլերին, արձանագրված խնդիրներին … Read more

Տնտեսական և տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի. Ալիև

Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ ենթակառուցվածքային աշխատանքներ կկատարվեն նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Այդ մասին հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքերով՝ Հայաստանը միայն կշահի դրանից․ «Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղային վիճակից։ Կբացվեն ճանապարհները Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Կբացվեն ճանապարհներ … Read more

«Իշխանության ձախողման մեծագույն ապացույցը վարչապետի ստորագրությունն է». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձախողումն ու ցայտնոտը վատ խորհրդականներ են: Հենց էդպիսի իրավիճակում է իշխանությունը՝ դատելով «եկեղեցու բարենորոգում» կոչվող փաստաթղթից և դրա տակ դրված ստորագրություններից: Իշխանության ձախողման մեծագույն ապացույցը վարչապետի ստորագրությունն է այդ փաստաթղթի տակ, որով փաստացի ամրագրված է սահմանադրության և օրենսդրության առերևույթ խախտման փաստը, բայց դա թող մեկնաբանեն և լոբինգ անեն իրավաբանները: Քաղաքական … Read more

89-ամյա կինը շփոթմամբ մոմի փոխարեն վերցրել է հրավառության համար նախատեսված պայթուցիչը և պայթեցրել ձեռքերի մեջ

Հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «զույգ դաստակների մատերի անպուտացված վերքեր» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի … Read more

2025 թվականը պատմական էր Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների համար. Ալիև

2025 թվականը կարելի է պատմական համարել նաև ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համատեքստում։ Այս մասին հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքերով՝ Ամերիկայում հակաադրբեջանական ուժերի և հայկական լոբբիի գործունեության արդյունքում ընդունված 907-րդ ուղղումը թույլ չէր տալիս լայնածավալ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև և ընդգծել, որ այդ սահմանափակումն այլևս … Read more

Ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի «միջազգային իրավունք» կոչվածը. Իլհամ Ալիև

Համաշխարհային զարգացումներն ընթանում են այն ուղղությամբ, որ յուրաքանչյուր երկիր պետք է նախևառաջ ամրապնդի իր ռազմական ներուժը և անվտանգությունը. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Հիշեցնելով Գաբալայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանում անդամ երկրների համատեղ զորավարժություններ անցկացնելու իր առաջարկը՝ Ալիևը նշել է. «Ես կարծում եմ, որ սա … Read more

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ. Նիգերիան ջախջախեց Մոզամբիկին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Նիգերիայի հավաքականը ջախջախիչ հաշվով հաղթանակ տարավ Մոզամբիկի ընտրանու նկատմամբ (4-0): Նիգերիացիների կազմում հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Ադեմոլա Լուկմանը: Այնուհետև դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Օսիմհենը՝ աչքի ընկնելով համապատասխանաբար 25-րդ և 47-րդ րոպեներին: Խաղի վերջնական հաշիվը 75-րդ րոպեին ձևակերպեց Ակոր Ադամսը՝ 4-0: Այսպիսով, Էրիկ Շելի գլխավորած թիմը միացավ … Read more