Ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի «միջազգային իրավունք» կոչվածը. Իլհամ Ալիև

Համաշխարհային զարգացումներն ընթանում են այն ուղղությամբ, որ յուրաքանչյուր երկիր պետք է նախևառաջ ամրապնդի իր ռազմական ներուժը և անվտանգությունը. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Հիշեցնելով Գաբալայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանում անդամ երկրների համատեղ զորավարժություններ անցկացնելու իր առաջարկը՝ Ալիևը նշել է. «Ես կարծում եմ, որ սա նույնպես անհրաժեշտ է։ Մենք զորավարժություններ ենք անցկացնում անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափով։ Իհարկե, առաջին հերթին՝ Թուրքիայի, բայց նաև այլ երկրների հետ։ Սակայն համատեղ զորավարժությունների անցկացումը կարող է մեծ և խորհրդանշական նշանակություն ունենալ, բայց միևնույն ժամանակ կա գործնական անհրաժեշտություն»։

Ալիևը հավելել է՝ ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի «միջազգային իրավունք» կոչվածը. «Թող բոլորը մոռանան դրա մասին։ Կա ուժ, կա համագործակցություն, կա դաշինք, կա փոխադարձ աջակցություն»:

Leave a Comment