89-ամյա կինը շփոթմամբ մոմի փոխարեն վերցրել է հրավառության համար նախատեսված պայթուցիչը և պայթեցրել ձեռքերի մեջ

Հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «զույգ դաստակների մատերի անպուտացված վերքեր» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 89-ամյա Սիրան Ա․-ն է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Leave a Comment