2025 թվականը պատմական էր Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների համար. Ալիև


2025 թվականը կարելի է պատմական համարել նաև ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համատեքստում։ Այս մասին հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


Նրա խոսքերով՝ Ամերիկայում հակաադրբեջանական ուժերի և հայկական լոբբիի գործունեության արդյունքում ընդունված 907-րդ ուղղումը թույլ չէր տալիս լայնածավալ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև և ընդգծել, որ այդ սահմանափակումն այլևս չկա:


«Իհարկե, դրա երկու հիմնական պատճառ կա. նախ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի պաշտոնական ավարտը, երկրորդ՝ նախագահ Թրամփի վարչակազմի՝ ԱՄՆ-ում իշխանության ղեկին մնալը։ Այս վարչակազմը շատ պրագմատիկ է, շատ պրոֆեսիոնալ, նրա անդամները՝ նախագահի գլխավորությամբ, շատ լավ գիտեն, թե որոնք են Ամերիկայի ազգային շահերը»,- ասել է Ալիևը։

Դիտումների քանակ9

Leave a Comment