Վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը Արտաշատի Նարեկ բնակավայրի մշակույթի տան և հողատարածքի նկատմամբ. վարչապետ

Արտաշատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Նարեկ բնակավայրի Դավիթ Բեկ փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ «բնակավայրերի» նպատակային նշանակության, շուրջ 257 քմ մակերեսով մշակույթի տան և դրանով ծանրաբեռնված՝ 900 քմ հողատարածքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 13 միլիոն 411 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արաբագետը մեկնաբանել է Հալեպում տեղի ունեցողը

Մինչև այսօր՝ ժամը 15։00-ն, Սիրիայի դեմոկրատական ուժերին ժամանակ էր տրամադրվել՝ որոշում կայացնելու և պատասխան ներկայացնելու Սիրիայի բանակին։ Այդ համատեքստում Հալեպում և ընդհանրապես Սիրիայում հնարավոր զարգացումները մեծապես պայմանավորված են քրդական գործոնով։ Արաբագետ Արմեն Պետրոսյանը ABC Media-ի հետ զրույցում նշել է, որ առկա է հստակ երկընտրանք։ Դրանցից մեկն այն է, որ քրդերը պետք է ընդունեն այն պայմանները, … Read more

Ապրում ենք մի իրականությունում, որտեղ թմրանյութերը մեր իրականության մասն են, եւ դպրոցները պաշտպանելու կարիք կա. ԿԳՄՍ նախարար

Ամփոփիչ ասուլիսում պատասխանելով դպրոցներում թմրամիջոցների տարածման վերաբերյալ լրագրողի հարցին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս ուսումնական տարին հայտարարված է անվտանգ եւ ապահով ուսումնական տարի՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների եւ ուսուցիչների իրազեկվածությունը տարբեր հարցերի վերաբերյալ,այդ համատեքստում ակտիվ աշխատում են նաեւ ՆԳ նախարարության հետ:   «Շատ աչալուրջ ենք, մեր բոլոր դպրոցները վստահաբար տեղեկացված են եւ առաջին … Read more

Հայր Գուսանին հրավիրում ենք մասնակցելու խորհրդի նիստին. ՀԱԵ Բարենորոգման խորհուրդ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդը Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին ուղղված գնահատանքի խոսք է ուղղել: «Ուրախությամբ ողջունում ենք Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի կարևոր որոշումը՝ միանալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգության մեր հայտարարությանն ու ճանապարհային քարտեզին: Հայր Գուսանի վճռական քայլով մեկ անգամ ևս վերահաստատվում … Read more

Առողջության ապահովագրության համակարգով այսօր` ժամը 14:00-ի դրությամբ, գրանցվել է 11651 այց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով այսօր` ժամը 14:00-ի դրությամբ, արդեն գրանցվել է 11651 այց: Այս մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում: «Այցելեցի բուժառուներից մեկին, որին բուժօգնություն է տրամադրվել համընդհանուր ապահովագրության շրջանակում, կատարվել է երկխոռոչանի սրտի ռիթմավար սարքի տեղադրում` 1 մլն 600 հազար դրամ արժողությամբ»,- նշված է գրառման մեջ: –00—ՅՄ

ՀԱՄԱՍ-ը Կահիրեում կքննարկի Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլին անցնելը. լրատվամիջոցներ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը հաջորդ շաբաթ Եգիպտոսի մայրաքաղաքում կայանալիք բանակցությունների ժամանակ կքննարկի Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլին անցնելը, այդ թվում՝ Գազայի կառավարման կոմիտեի ձևավորման հարցը: Այս մասին միջարաբական «Asharq Al-Awsat» հրատարակությանը հայտնել է պաղեստինյան աղբյուրը։ Երեքշաբթի օրը Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին հայտարարել է, որ Դոհան Գազայի հակամարտության կողմերի միջև այլ միջնորդների հետ … Read more

Թուրքական Բուրսայի քաղաքապետը հարձակման է ենթարկվել. կադրեր

https://arm.sputniknews.ru/20260107/hardzakman-e-entarkvel-turqakan-bursaji-qaghaqapety-kadrer-97545638.html Թուրքական Բուրսայի քաղաքապետը հարձակման է ենթարկվել. կադրեր Թուրքական Բուրսայի քաղաքապետը հարձակման է ենթարկվել. կադրեր Sputnik Արմենիա Հարձակվողը նախկին քաղաքային խորհրդի անդամ է։ 07.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-07T17:35+0400 2026-01-07T17:35+0400 2026-01-07T17:41+0400 թուրքիա քաղաքապետ զինված հարձակում տեսանյութ տեսանյութեր https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97543560_0:0:869:488_1920x0_80_0_0_521f381b293a83aac0014fbc3aada52f.jpg.webp Թուրքիայի Բուրսա քաղաքի քաղաքապետը հարձակման է ենթարկվել։Հարձակվողը նախկին քաղաքային խորհրդի անդամ է, որի աշխատանքի դիմումը մերժվել էր, և նա … Read more

Մոտ ժամանակներս կհրավիրվի Ազգային եկեղեցական ժողով․ Գևորգ Դանիելյան • Tribune.am

Մոտ ժամանակներս Ազգային եկեղեցական ժողով կհրավիրվի, Armenia Sputnik–ին ասաց Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։ «Շատ մոտ ժամանակներում այդ նիստը կլինի, և բոլորդ էլ կհամոզվեք, որ այն ենթադրյալ պառակտվածությունը, որ իբրև թե կա եկեղեցում, իրականում չկա։ Կան մի քանի անհատներ, ցավալի է, որ կան, և մենք մեծ հույս ունենք, որ մարդիկ ինչ-որ մի տեղ կսթափվեն, կհասկանան, … Read more

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական աղոթք և ժամերգություն

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ հունվարի 8-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը, անազատության մեջ հանիրավի գտնվող մեր սիրելի հոգևոր հայրերի, գերեվարված և ազատազրկված մեր զավակների, … Read more

Մարդու արժանապատվությունը և պատիվը՝ Սահմանադրությունից դատարան. «Ձեր փաստաբանը»

Անդրադառնալով պատվի և արժանապատվության իրավունքին՝ քննարկենք հետևյալ հարցերը. ո՞րն է այս իրավունքի էությունը, ինչպե՞ս են սահմանվում «պատիվ» և «արժանապատվություն» հասկացությունները, որո՞նք են իրավակարգավորման մակարդակները, միջազգային չափորոշիչները և դատական պաշտպանության միջոցները։ Խնդրում եմ ներկայացրեք պատվի և արժանապատվության հասկացությունների իրավական բովանդակությունը։ Ինչպե՞ս է Սահմանադրությունը պաշտպանում մարդու արժանապատվությունը։ Սահմանադրության 3-րդ հոդվածը, մարդուն հռչակելով որպես բարձրագույն արժեք, վերջինիս արժանապատվությունը … Read more