- Անդրադառնալով պատվի և արժանապատվության իրավունքին՝ քննարկենք հետևյալ հարցերը. ո՞րն է այս իրավունքի էությունը, ինչպե՞ս են սահմանվում «պատիվ» և «արժանապատվություն» հասկացությունները, որո՞նք են իրավակարգավորման մակարդակները, միջազգային չափորոշիչները և դատական պաշտպանության միջոցները։
- Խնդրում եմ ներկայացրեք պատվի և արժանապատվության հասկացությունների իրավական բովանդակությունը։
- Ինչպե՞ս է Սահմանադրությունը պաշտպանում մարդու արժանապատվությունը։ Սահմանադրության 3-րդ հոդվածը, մարդուն հռչակելով որպես բարձրագույն արժեք, վերջինիս արժանապատվությունը դիտարկում է որպես սահմանադրական արժեհամակարգի հիմնաքար։ Ի՞նչ է սա նշանակում մարդու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև հանրային իշխանության տեսանկյունից։
- Օրենսդիրը, հաշվի առնելով մարդու արժանապատվության, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության պաշտպանության առանցքային նշանակությունը, քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսել է այդ արժեքների երաշխավորմանը միտված կարգավորումներ: Ո՞րն է դրանց էությունը։ Խնդրում եմ նաև նշեք այս հարցի հետ կապված օրենսդրական փոփոխությունների դինամիկան։
- Միջազգային իրավական ակտերը սահմանում են պատվի ու արժանապատվության իրավունքը՝ սկսած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից։ Որո՞նք են այդ չափանիշները։
- Որո՞նք են վիրավորանքի դեպքում դատական կարգով հայցվող պաշտպանության միջոցները։
- Որո՞նք են զրպարտության դեպքում դատական կարգով հայցվող պաշտպանության միջոցները։
«Ձեր փաստաբանը» հաղորդման ընթացքում միջազգային փորձագետ, փաստաբան Աշխեն Դաշյանը խոսում է պատվի և արժանապատվության իրավունքի մասին։