Հայտնի է՝ ինչ համարի պետք է փոխանցել ապահովագրավճարը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է. «Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը. գործատուների, հաշվապահների, ֆինանսիստների կողմից հնչող հարցին ի պատասխան. Ուզում եմ տեղեկացնել, որ գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացվել է հետևյալ 900005003703 հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի ապահովագրավճարի համար գանձված գումարը` նպատակ դաշտում նշելով «Ապահովագրավճար»»: Գնահատեք հոդվածը