Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխել են հիվանդանոց․ փաստաբան

https://arm.sputniknews.ru/20260108/gjumru-hamajnqapet-vardan-ghukasjanin-teghapvokhel-en-hivandanvoc-pastaban-97584130.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95971621_60:0:1189:847_1920x0_80_0_0_3dfc5f047fc3badac1d2d1c518447e7f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գյումրի, վարդան ղուկասյան, հիվանդանոց

հայաստան, գյումրի, վարդան ղուկասյան, հիվանդանոց

Բաժանորդագրվել

Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Գյումրու համայնքապետը պետք է հետազոտություններ անցնի։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցում է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Նշենք, որ տեղեկություններ էին տարածվել, թե Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։

«Պարոն Ղուկասյանն այս պահին հիվանդանոցում է։ Դատարանի որոշմամբ դատաբժշկական փորձաքննություն կա նշանակված։ Հետազոտություններ պետք է անցնի։ Առողջական վիճակը բարվոք է, կյանքին վտանգ չի սպառնում, բայց ամբողջական պատկերը կիմանանք բոլոր հետազոտություններից հետո»,- ասաց Հայրապետյանը։

Նա հավելեց, որ Վարդան Ղուկասյանը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում է։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։ Դեկտեմբերի 17-ին նրա կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետով:
Մինչ այդ` հոկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։

Leave a Comment