Կանխարգելվել է մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք, քաղաքացին չի կորցրել իր գումարը. ՆԳՆ

Կիբեռոստիկանության կատարած աշխատանքների արդյունքում այսօր կրկին հնարավոր է եղել կանխարգելել մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք, իսկ քաղաքացին չի կորցրել իր գումարը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից: «Ցավոք սրտի հանցատեսակը շարունակում է տեղ գտնել մեր հասարակության շրջանում։ Հարգելի’ քաղաքացիներ, կրկին անգամ խնդրում ենք չվստահել կասկածելի, ահաբեկող հեռախոսազանգերին, իսկ ստանալու դեպքում պարզապես դիմել ոստիկանություն»,- ասված … Read more

Հրազդան գետից դուրս է բերվել որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին․ ԶԼՄ

Հրազդան գետից հունվարի 12-ին դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի մարմինը, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ իրավապահները պարզել են, որ հայտնաբերվածը Երևանի բնակիչ 18-ամյա Միխայել Դ.-ն է, ով որպես անհետ կորած դեկտեմբերի 11-ից որոնվում էր։ Armenia Today-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական … Read more

Ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սևանա լճի և լճի շրջակա միջավայրի պահպանության մակարդակը

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» (EU4Sevan+) ծրագրի ղեկավար Նիլս Թեվսին, ծրագրի խորհրդական Էդգար Փիրումյանին և ծրագրի բնապահպանական բաղադրիչի ղեկավար Օլգա Վայգելին։ «EU4Sevan+» դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սևանա լճի և լճի շրջակա միջավայրի պահպանության մակարդակը։ … Read more

Aurora News | Դոնալդ Թրամփը մաքսատուրք կսահմանի Իրանի հետ առևտուր անող երկրների համար. Bloomberg

Չինաստանը, ԱՄԷ-ն և Թուրքիան վտանգի տակ են Թրամփի կողմից Իրանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի պատճառով, հաղորդում է Bloomberg-ը Չինաստանը և ԱՄԷ-ն Իրանի խոշորագույն առևտրային գործընկերներն են, ինչը նրանց դասում է այն երկրների շարքին, որոնք վտանգի տակ են Թրամփի կողմից 25% մաքսատուրքերի սահմանման պատճառով։ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ Չինաստանի հետ առևտուրը 2024 թվականին կկազմի 17.8 միլիարդ դոլար։ … Read more

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև առանձին շփումներ չկան. Պապիկյան

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև այս պահին առանձին շփումներ չկան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախարարությունների միջև կան շփումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի տարբեր գերատեսչությունների, ինչպես նաև փորձագիտական մակարդակներում առկա են որոշակի շփումներ։ Պապիկյանի խոսքով՝ ներկայում նման շփումներ … Read more

Ես իմ քայլն արել եմ և կրկնվելու դեպքում նորից կանեմ․ Միքայել Միքայելյանը՝ ադրբեջանական բողոքի մասին. «Փաստինֆո»

«Ես իմ քայլն արել եմ և կրկնվելու դեպքում նորից կանեմ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց դահուկորդ Միքայել Միքայելյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք՝   Իտալիայի Տոբլաչ քաղաքում տեղի ունեցած Tour de Ski մրցույթի ժամանակ հայ դահուկորդն իր մարզաշապիկի վրա կպչուն ժապավենով ծածկել էր  «Ադրբեջան» գրությունը։  Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ դժգոհություն հայտնելով  այդ … Read more

Սիրելի ընդդիմադիրներ, էդ որ մի երկու թթու խոսք կարողանում եք Սոլովյովին ասել, դա ինքնիշխանության համար ատամներով կռիվ տված այս իշխանության շնորհիվ է․ Հարությունյան

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի ընդդիմադիրներ, էդ որ մի երկու թթու խոսք կարողանում եք Սոլովյովին ասել, դա ինքնիշխանության ու պետականության համար ատամներով կռիվ տված այս իշխանության, այդ արժեքները վերաիմաստավորած քաղաքացու և ներկայիս Հայաստանի ավելացած կշռի շնորհիվ է: Եթե կցանկանաք հանկարծ չհամաձայնվել գրածիս հետ ու ասել՝ ոչ, այդպես չէ, … Read more

Տրանսֆերը կայացավ․ Կանսելուն՝ Բարսելոնայի ֆուտբոլիստ

«Բարսելոնան» այսօր՝ հունվարի 13-ին, պաշտոնապես երկրորդ անգամ հայտարարեց «Ալ-Հիլալի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելու վերադարձի մասին։ Հատկանշական է, որ կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը Կանսելուի տեղափոխության լուրը պաշտոնապես հայտարարել էր ավելի վաղ՝ Երևանի ժամանակով 16:00-ի սահմաններում, սակայն շատ չանցած հեռացրել էր այդ հրապարակումը, քանի որ գործարքը դեռ վերջնականապես ավարտված չէր։ 31-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում հանդես կգա մինչև … Read more

Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. ՇՄ նախարար

«Աբու Դաբիի կայունության շաբաթի» (Abu Dhabi Sustainability Week – ADSW 2026) շրջանակում կազմակերպվել է միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացված են կլիմայական համարձակ գործողություններին, նորարարական տեխնոլոգիաներին և կայուն զարգացմանը միտված առաջատար նախաձեռնություններ աշխարհի տարբեր երկրներից։   Ցուցահանդեսը մի հարթակ է, որտեղ համախմբվում են պետություններ, ստարտափներ և տեխնոլոգիական կազմակերպություններ՝ կիսվելու փորձով և ձևավորելու ավելի կայուն … Read more