ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել Իրանին առաջիկա 24 ժամում

ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնել է Reuters-ը հունվարի 14-ին՝ հղում անելով  եվրոպացի աղբյուրներին: «Երկու եվրոպացի պաշտոնյաներ հայտարարել են, որ ԱՄՆ ռազմական միջամտությունը հավանական է,նրանցից մեկը հավելել է, որ հարվածը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում», – նշվում է հաղորդագրության մեջ: Հրապարակումը նաև հայտնել է, … Read more

ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը 75 պետության, այդ թվում՝ ՀՀ-ի համար

ԱՄՆ պետդեպարտամենտը դադարեցնում է 75 երկրների համար ներգաղթային վիզաների մշակումը՝ փորձելով խստացնել այն դիմորդների պահանջները, որ կարող են «ծանրաբեռնվածություն» ստեղծել հանրության համար․ գրում է Fox News-ը։ Պետդեպարտամենտի հուշագիրը հյուպատոսական պաշտոնյաներին հրահանգում է մերժել գործող օրենսդրության համաձայն վիզաների տրամադրումը, մինչ նախարարությունը կվերանայի ընթացակարգերը։ Ցանկի մեջ ներառված են նաև ՀՀ-ն, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և այլ պետություններ։

Գևորգ Պապոյանը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության 18-րդ գլոբալ համաժողովին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշում…

Սա պետական մակարդակով դասական ընտրակաշառք է՝ հարկատուների հաշվին․ Վարդանյանը՝ պարգևավճարների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը – Տիկի՛ն Վարդանյան, չեն դադարում քննարկումները պետական պաշտոնյաների պարգևավճարների վերաբերյալ, հայտնի դարձավ, որ խոշոր չափի պարգևավճար են ստացել գործադիրի ներկայացուցիչները: Դուք տեղյակ եղե՞լ եք այդ որոշումին, տեսե՞լ եք այդ փաստաթուղթը: – Բնականաբար տեղյակ չեմ եղել ու որևէ կապ չունեմ Կառավարության հետ: Երևույթն ինքնին աննախադեպ է, … Read more

Մեկնարկել է Թրամփի` Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլը

ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին։Նա այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում։ «Այսօր նախագահ Թրամփի անունից մենք հայտարարում ենք նախագահի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու համար»,- ասել է նա։ Խաղաղության ծրագրի երկրորդ փուլը նախատեսում … Read more

Սարիկ Անդրեասյանի «Պրոստոկվաշինո» ֆիլմի հասույթը 10 օրում հատել է 2 մլրդ ռուբլու սահմանագիծը

14 Հունվարի 2026, 21:53 Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Պրոստոկվաշինո» ֆիլմի հասույթը վարձույթի 10-րդ օրը հասել է 2 միլիարդ ռուբլու։ Այս մասին վկայում են Կինոսրահներում ֆիլմերի ցուցադրությունների մասին տեղեկատվության միասնական ավտոմատացված համակարգի տվյալները։ Ֆիլմը ռուսաստանյան վարձույթ է դուրս եկել հունվարի 1-ին։ Էդուարդ Ուսպենսկու գրքի էկրանավորումը դարձել է ռուսական 15-րդ նախագիծը, որը հաղթահարել է տեղական վարձույթում … Read more

Սպիտակ տանն ավարտվել է ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հանդիպումը Դանիայի և Գրենլանդիայի արտգործնախարարների հետ

Սպիտակ տանն Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներ Լարս Լյոկե Ռասմուսենի և Վիվիան Մոցֆեդտի հետ տևել է շուրջ 1,5 ժամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Հանդիպման վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան … Read more

ԵՄ լիիրավ անդամ դառնալու ձգտումն աներկբա է և միանշանակ. ՀՀ վարչապետ

«Հայաստանի շուրջ իրավիճակը երբեք ավելի կայուն չի եղել իր գոյության պատմության ընթացքում, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ավելի կայուն չի եղել», – հայտարարել է վարչապետը՝ «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը: Անդրադառնալով Հայաստանի շուրջ կայուն միջավայրի ապահովման գործընթացներին, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո … Read more

Իրանի դեսպանի աղմկոտ հայտարարությունը. թշնամական ուժերի հարթա՞կ է դառնում Հայաստանը

Հակաիրանական պլացդա՞րմ է դառնում Հայաստանը: Իրանի դեսպանը, անդրադառնալով Երևանում իրենց դեսպանատան մոտ անցկացվող ակցիաներին, հայտնել է, որ «Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»։ Իսկ Իրանում իրավիճակը շարունակում է անհանգստացնող մնալ: Այդ երկրի զինուժը պատերազմի է պատրաստվել այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, որ … Read more