Տրանսֆերը կայացավ․ Կանսելուն՝ Բարսելոնայի ֆուտբոլիստ

«Բարսելոնան» այսօր՝ հունվարի 13-ին, պաշտոնապես երկրորդ անգամ հայտարարեց «Ալ-Հիլալի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելու վերադարձի մասին։

Հատկանշական է, որ կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը Կանսելուի տեղափոխության լուրը պաշտոնապես հայտարարել էր ավելի վաղ՝ Երևանի ժամանակով 16:00-ի սահմաններում, սակայն շատ չանցած հեռացրել էր այդ հրապարակումը, քանի որ գործարքը դեռ վերջնականապես ավարտված չէր։

31-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը և կկրի 2 համարի մարզաշապիկը։

Սա Կանսելուի երկրորդ ժամանումն է Կատալոնիա։ Նա արդեն հանդես է եկել թիմի կազմում 2023/24 մրցաշրջանում՝ վարձավճարով տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթիից»։ Այդ ընթացքում նա առանցքային դերակատարում է ունեցել՝ մասնակցելով 42 հանդիպման, դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա պորտուգալացին «Ալ-Հիլալի» կազմում անցկացրել է 6 խաղ՝ խփելով մեկ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։

Leave a Comment