Հրազդան գետից դուրս է բերվել որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին․ ԶԼՄ

Հրազդան գետից հունվարի 12-ին դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի մարմինը, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ իրավապահները պարզել են, որ հայտնաբերվածը Երևանի բնակիչ 18-ամյա Միխայել Դ.-ն է, ով որպես անհետ կորած դեկտեմբերի 11-ից որոնվում էր։

Armenia Today-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը, առավելագույն պատիժը՝ երկու տարվա ազատազրկում),

ՔԿ-ից մանրամասնել են, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Միխայել Դ․-ի անհետ կորելու վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել։

Leave a Comment