Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև այս պահին առանձին շփումներ չկան։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախարարությունների միջև կան շփումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի տարբեր գերատեսչությունների, ինչպես նաև փորձագիտական մակարդակներում առկա են որոշակի շփումներ։
Պապիկյանի խոսքով՝ ներկայում նման շփումներ չեն իրականացվում։ «Երբ լինի նոր բան, մենք դրա մասին կխոսենք»,-հավելեց նախարարը։