Wizz Air-ը չվերթեր կգործարկի դեպի Հունաստան՝ Հռոդոս կղզի

Wizz Air ավիաընկերությունը ս.թ. հունիսի 7-ից գործարկելու է չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի: Երևան- Հռոդոս-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կամ բջջային հավելված:

Եթե Շառլ Միշելի տեսլականը հայաթափված Արցախն էր, անհրաժեշտ էր հենց սկզբից դրա մասին անկեղծ հայտարարել ու դրա դիմաց մրցանակ առաջարկել. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Հայկական համացանցը ցնցվեց, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։ Երեկ պարզվեց նաև, թե ով է կանգնած այդ հիմնադրամի հետևում։ Եվ ահա Հայաստան ժամանած մրցանակի հանձնաժողովի … Read more

Խաչատուրյանը Դավոսում Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ քննարկել է TRIPP-ը

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կապերի խորացման և գործնական փոխգործակցության … Read more

Թրամփն Ադրբեջանին ևս հրավիրել է միանալ Խաղաղության խորհրդին

Ադրբեջանն ընդունել է Դոնալդ Թրամփի հրավերը՝ դառնալու Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ-ը տարածած հաղորդագրության մեջ։ «Ամերիկյան կողմին կուղարկվի պաշտոնական նամակ, որը հաստատում է Ադրբեջանի անդամակցությունը Խաղաղության խորհրդին, և համապատասխան միջոցառումները կիրականացվեն պահանջվող ընթացակարգերին համապատասխան։ Ադրբեջանը, ինչպես միշտ, պատրաստ է ակտիվորեն նպաստել միջազգային համագործակցությանը, խաղաղությանը և կայունությանը»,- ասվում է ԱԳՆ-ի տարածած … Read more

Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է 3117 մարդ. պաշտոնական վիճակագրություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Իրանում արտասահմանյան աջակցությամբ վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 3117 մարդ, որոնց թվում՝ քաղաքացիական անձինք և անվտանգության աշխատակիցներ, հայտնում է Press TV-ն: Ըստ հաղորդագրության՝ մի քանի ցուցարար սպանվել է «կազմակերպված զինված ահաբեկչական խմբավորումների» կողմից։ Հետևեք մեզ՝ այստեղ

Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունվարի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

Խաչատուրյանը՝ Դավոսում․ Ինչպես նշել է նախագահ Ալիևը, պետք է սովորենք ապրել խաղաղության մեջ

21 հունվարի 2026 – 10:34 AMT PanARMENIAN.Net – ՀՀ Վահագն Խաչատուրյանը Դավոսում կայացած «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով քննարկման ժամանակ հանդես է եկել ելույթով, հայտնում է Panorama.am-ը: Նա ասել է․ «Ինչպես նշեց նախագահ Ալիևը՝ մենք քաղաքական կամք և խիզախություն ենք դրսևորել հանուն խաղաղության։ Մենք ապրում ենք մի իրավիճակում, որը չենք տեսել ավելի քան 30 տարի։ … Read more

Թրամփն ասում է, որ «դուք կիմանաք», թե որքան հեռու ես կգնամ Գրենլանդիան գրավելու համար

Թրամփն ասում է, որ «դուք կիմանաք», թե որքան հեռու ես կգնամ Գրենլանդիան գրավելու համար՝ Դավոս մեկնելուց առաջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելիորեն հայտնվեց Սպիտակ տան ճեպազրույցի սրահում՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելուց առաջ, քանի որ Գրենլանդիայի շուրջ լարվածությունը մեծանում է, և ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առևտրային պատերազմի խորացման սպառնալիքներ են առաջանում։ Երեքշաբթի օրը Սպիտակ տան … Read more

Տնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձները

 Հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառումը ներառում էր ոչ միայն ծրագրի ներկայացում, այլև պանելային քննարկում և հարցուպատասխանի փուլ՝ տնտեսագետների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկայացված նախաձեռնությունները միտված էին Հայաստանի տնտեսական կառուցվածքի փոփոխությանը, աշխատատեղերի ստեղծմանը և արտագաղթի հիմնական պատճառների վերացմանը։Շնորհանդեսից մեկ օր առաջ հայտնի … Read more

Օհանավան գյուղի բնակիչը թմրամիջոց էր պահում և օգտագործում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 16-ին Օհանավան գյուղում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 50-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 3 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 50-ամյա տղամարդու տան … Read more