«Wizz Air»-ը չվերթեր կգործարկի դեպի Միացյալ Թագավորություն  

«Wizz Air» ավիաընկերությունը 2026թ. հունիսի 12-ից գործարկելու է Երևան- Լոնդոն-Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի Լյուտոն օդանավակայան կրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը կիրականացնի չվերթեր 18 ուղղություններով դեպի 10 երկիր: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝  wizzair.com կամ բջջային հավելված: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ

Wizz Air-ը հայտարարել է Բրատիսլավայից Երևան կանոնավոր չվերթների մասին

2026 թվականի հունվարի 13-ից Wizz Air-ը կանոնավոր չվերթներ կիրականացնի Բրատիսլավա-Երևան-Բրատիսլավա երթուղով։ Չվերթները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ։

«Wizz Air»-ը կդադարեցնի Երևան-Վիեննա չվերթի իրականացումը. ընկերության գլխավոր տնօրեն

«Wizz Air»-ը կդադարեցնի Երևան-Վիեննա չվերթի իրականացումը։ Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոլանդ Տիշները։ Պատճառը Վիեննայում ավիաընկերության բազայի փակումն է՝ օդանավակայանում հարկերի և տուրքերի բարձրացման պատճառով։ Գործընթացն իրականացվելու է երկու փուլով. նախ մարտից չեղարկվելու են Վիեննայից չվերթները, իսկ հետո արդեն կհայտարարվեն այլընտրանքային ուղղությունները:

«Wizz Air»-ը գործարկել է Լառնակա-Գյումրի-Լառնակա երթուղով չվերթերը

«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից մեկնարկել է Լառնակա –Գյումրի- Լառնակա երթուղով չվերթերը Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք … Read more

Գյումրու օդանավակայանը եվրոպական խոշոր օդանավակայանների փոքրացված տարբերակ է

2024-ին «Շիրակ» միջազգային օդանավակայանում թռիչք-վայրէջքների ընդհանուր թիվը 56 անգամ պակաս է «Զվարթնոցի» թռիչք-վայրէջքների թվից, ինչպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից էին ավելի վաղ «Առավոտին» փոխանցել։ Արդեն 3,5 տարի է, ինչ Երեւանից բացի, միջազգային օդանավակայան ունեցող Հայաստանի մյուս միակ քաղաք Գյումրիից կանոնավոր չվերթներ են իրականացվում միայն դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան։ Տպավորություն է, թե ինչ-որ բան այն չէ Գյումրի … Read more

«Wizz Air»-ն ընդլայնում է երթուղային ցանցը. նոր չվերթներ՝ Գյումրիից Եվրոպա

«Wizz Air» բյուջետային ավիաընկերությունը պատրաստվում է նոր ուղղություններ գործարկել Գյումրիից. առաջիկայում թռիչքներ են սպասվում դեպի Իտալիա և Մեծ Բրիտանիա: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2025 թվականի սեպտեմբերի 30-ից ավիափոխադրողը կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Կիպրոս։ «Wizz Air»-ը հունգարական լոուքոսթեր է, որն ակտիվորեն աշխատում է Կենտրոնական Եվրոպայի շուկայում և շարունակում է ընդլայնել իր ներկայությունը տարածաշրջանում:

Wizz-ը պաշտոնապես դիմել է ՀՀ ՏԿԵՆ՝ աջակցության ծրագրից օգտվելու համար. այն առայժմ միակ դիմումատուն է

Հայաստանյան շուկայում շարունակ ընդարձակվող գործունեությամբ աչքի ընկնող եւ Երեւան քաղաքի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բազավորվող հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ին դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ Կառավարության սահմանած դեպի ՀՀ օդային ճանապարհով ուղեւորափոխադրումների օժանդակմանը միտված սուբվենցիոն ծրագրից օգտվելու համար, սեպտեմբերի 8-ին Aravot.am-ին հայտնեցին ՏԿԵ նախարարությունից՝ հավելելով, որ միակ դիմումատուն առայժմ Wizz-ն է։ … Read more

«Գյումրու պահանջը»՝ գործադիրի աջակցության ծրագրից օգտվելու արգելք

Շահառու որեւէ ավիաընկերություն դիմում չի ներկայացրել՝ Կառավարության ավիացիոն աջակցության ծրագրից օգտվելու համար, «Առավոտին» փոխանցել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Համատեքստ Ըստ գործադիրի՝ ապրիլին ընդունած ծրագրի՝ հայաստանյան եւ Հայաստանում բազավորված արտասահմանյան ավիաընկերությունները դեպի Երեւան նոր ուղղություններ սպասարկելու պարագայում կստանան յուրաքանչյուր ուղեւորի համար 20 հազար դրամ օժանդակություն, դեպի Գյումրի նոր ուղղությունների համար՝ 15 հազար դրամ օժանդակություն։ … Read more

«Wizz Air»-ը Երևանից Բովե նոր չվերթ կիրականացնի

Հունգարական «Wizz Air» լոուքոսթերը հոկտեմբերի 2-ից կսկսի չվերթներ իրականացնել Երևան-Փարիզ-Բովե (քաղաք Ֆրանսիայի մայրաքաղաքից 78 կմ հեռավորության վրա) երթուղով: Մայրաքաղաքի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Նոր ուղղությունը կընդլայնի հայ ուղևորների մուտքը եվրոպական ուղղություններ և դեպի Փարիզ ուղևորությունն ավելի մատչելի կդարձնի:

Հայաստանն ուղիղ ավիաչվերթներով կկապվի Իտալիայի հետ

Հայտնի են դարձել Wizz Air-ի՝ Հայաստանի մայրաքաղաքից Իտալիա չվերթների մանրամասները: Երևանից Նեապոլ չվերթները կիրականացվեն հոկտեմբերի 15-ից՝ շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, իսկ Բարիից՝ հոկտեմբերի 26-ից՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։ Wizz Air-ը հունգարական բյուջետային ավիաընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Վեչեշում։ Գործում է հիմնականում Կենտրոնական Եվրոպայի շուկայում, ընկերությունն ունի բազաներ եվրոպական մի շարք … Read more