Քանի որ այս երկրում արդարադատությունը հոգևարքի մեջ է, միակ բանը, որն ազդում է իշխանությունների վրա, հանրության ձայնն է. Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե»-ի անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը գրել է․ «Նարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից։ Նա հրաժարվել է սննդից՝ ի նշան բողոքի, քանի որ կալանավորվել է բացարձակապես առանց հիմքերի։ Նրա առողջական վիճակը ներկայում խիստ վտանգված է։ Յուրաքանչյուր պահի անդառնալի զարգացումներ կարող են տեղի ունենալ նրա օրգանիզմում։ Քանի որ այս երկրում արդարադատությունը հոգևարքի մեջ է, … Read more

Ադրբեջանը Թուրքիայի 2-րդ խոշորագույն գազի մատակարարն է

Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման մարմինը (EPDK) հրապարակել է 2025-ի նոյեմբեր ամսվա էներգակիրների ներմուծման մասին տվյալներ։ Նշյալ ժամանակատվածում ամենաշատ ծավալով բնական գազ Թուրքիա ներմուծվել է Ռուսաստանից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ ՌԴ-ից Թուրքիա բնական գազի ներմուծման ծավալը կազմել է 1 մլրդ 205 մլն խմ։ Արդյունքում ստացվել է, որ Ադրբեջանը մեծացրել է գազի մատակարարումները՝ առաջ անցնելով Իրանից։ Մասնավորապես … Read more

Բյուջե առանց քվեարկության՝ Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամի սկիզբ • Tribune.am

Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ընդդիմադիր կուսակցությունները կառավարությանը անվստահության հարց կներկայացնեն, եթե վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն ընդունի 2026 թվականի բյուջեի մասին օրենքը՝ առանց խորհրդարանում քվեարկության։ «Ակնհայտ է, որ «Ազգային միաբանություն» խմբակցությունը անվստահության հարց կներկայացնի», — X-ում գրել է աջակողմյան կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը։ Միևնույն ժամանակ, ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար … Read more

Ռուբիոն ու Բայրամովը կարևորել են «Թրամփի ուղին»

Այսօր հեռախոսազրույց է կայացել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ։ Ըստ լրատվամիջոցների՝ քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև՝ տարածաշրջանային իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բարձր է գնահատվել երկկողմ շփումների և քննարկումների ակտիվացումը՝ ուղղված ռազմավարական գործընկերության խարտիայի պատրաստմանը, որը տեղի … Read more

Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է – BlogNews.am

14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով։ Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ , բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ ,հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ։ Կյանքը միշտ չէ, որ գնում … Read more

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները խաղաղության համաձայնագրի համար «Զայեդ» մրցանակի կարժանանան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն ընտրվել է որպես 2026 թվականի մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի» դափնեկիր, այս մասին ասված է «Զայեդ» հիմնադրամի պաշտոնական էջում: Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը ամենամյա, անկախ և միջազգային մրցանակ է, որը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գործող անհատներին կամ կազմակերպություններին, որոնք օրինակ են ծառայում, համագործակցում են, կամուրջներ հարթում՝ ստեղծելով իրական մարդկային … Read more

Չինաստանը մտադիր է վենեսուելական նավթը փոխարինել կանադականով. WSJ

Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայից նավթի արտահանումը նվազել է 75%-ով, ինչից ամենաշատը տուժել է Չինաստանը: Այժմ Չինաստանը կանգնած է մատակարարման լուրջ դեֆիցիտի առաջ և պետք է այլ աղբյուրներ գտնի՝ փոխարինելու վենեսուելական հում նավթի այն 440․000 բարելը, որը նախկինում ներկրում էր: The Wall Street Journal-ը գրում է, որ Կանադայի վարչապետ Քարնիի՝ Պեկին կատարած վերջին այցից հետո Չինաստանը … Read more

Թրամփն առաջարկում է Եվրոպային Գրենլանդիայի փոխարեն կենտրոնանալ Ուկրաինայի վրա

Եվրոպան պետք է կենտրոնանա ուկրաինական հակամարտության վրա, այլ ոչ թե ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գրավելու փորձերի վրա, NBC News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Եվրոպան պետք է կենտրոնանա Ռուսաստանի և Ուկրաինայի հետ պատերազմի վրա, քանի որ, անկեղծ ասած, տեսնում եք, թե որտեղ է դա տանում։ Ահա թե ինչի վրա պետք է կենտրոնանա Եվրոպան, … Read more

Չինաստանի առևտրային պրոֆիցիտը աճել է 20%-ով՝ հասնելով ռեկորդային 1.2 տրիլիոն դոլարի, նույնիսկ Թրամփի մաքսատուրքերից հետո

Չինաստանի առևտրային ավելցուկը 2025 թվականին հասել է մոտ 1.2 տրիլիոն դոլարի՝ ռեկորդային մակարդակի, հայտնում է կառավարությունը: Արտահանումը անցյալ տարի աճել է 5.5%-ով՝ հասնելով 3.77 տրիլիոն դոլարի, մինչդեռ ներմուծումը մնացել է 2.58 տրիլիոն դոլար: 2024 թվականի առևտրային սալդոն կազմել է ավելի քան 992 միլիարդ դոլար: Դեկտեմբերին արտահանումը աճել է 6.6%, ներմուծումը՝ 5.7%, գերազանցելով տնտեսագետների կանխատեսումները: Նոյեմբերին … Read more

«Կարևոր ժեստ է». Ռուբիոն` ադրբեջանական վառելիքը Հայաստան մատակարարելու մասին

https://arm.sputniknews.ru/20260119/karevvor-zhest-e-rubivon-adrbejanakan-vareliqy-hajastan-matakararelu-masin-97909715.html «Կարևոր ժեստ է». Ռուբիոն` ադրբեջանական վառելիքը Հայաստան մատակարարելու մասին «Կարևոր ժեստ է». Ռուբիոն` ադրբեջանական վառելիքը Հայաստան մատակարարելու մասին Sputnik Արմենիա Պետդեպարտամենտի փոխխոսնակը հայտնել է, որ կողմերը քննարկել են նաև վստահության ամրապնդման այլ միջոցներ, որոնք ուղղված են Հարավային Կովկասի խաղաղության և… 19.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-19T22:22+0400 2026-01-19T22:22+0400 2026-01-19T22:22+0400 հայաստան ադրբեջան վառելիք բենզին մարկո ռուբիո https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93856268_0:0:825:465_1920x0_80_0_0_95f9b2152c4272f4124b0fc8a22de37b.jpg.webp ԵՐԵՎԱՆ, … Read more