Վարդան Ղուկասյանի փեսայի և որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մեղադրանքով ևս 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: «Լուրերին» տեղեկացրել են Քննչական կոմիտեից: Մեր տեղեկություններով՝ մեղադրանք է ներկայացվել Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, Գյումրու փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պարտականությունները կատարող Արտյոմ Մկրտչյանին, Վարդան Ղուկասյանի օգնական Կարապետ Ղուկասյանին: … Read more

Արամ Ա-ն կմեկնի Կիպրոս – Yerevan Today

5 Դեկտեմբերի, 2025 Արամ Ա Վեհափառ Հայրապետը կմեկնի Կիպրոս․  «Այսօր` Ուրբաթ, 5 Դեկտեմբեր 2025-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պիտի մեկնի Կիպրոս` ընդառաջելով Կիպրոսի Հայոց Թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տէր Կոմիտաս Արքեպիսկոպոս Օհանեանի եւ Ազգային իշխանութեան հրաւէրին։ Նորին Սրբութեան պատուիրակութեան մաս կը կազմեն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային կեդրոնական վարչութեան Քաղաքական ժողովի համա-ատենապետներ Ստեփան … Read more

Ենթադրվում է, որ Թուրքիայում Ուկրաինայից ներգաղթած երեխաներին բռնությունների են ենթարկել

2022-ից Թուրքիա տեղափոխված 510 ուկրաինացի երեխաներից մի մասի նկատմամբ Անթալիայում գործող մի հյուրանոցում ենթադրյալ բռնի և անփույթ վերաբերմունքի դեպքեր են արձանագրվել։ Այս մասին գրում է Bianet-ը։ Ստուգման ընթացքում (2024 թ. մարտ) միջազգային ու ուկրաինական մասնագետները նշել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ երկու աղջիկների հղիություն հյուրանոցային անձնակազմի կողմից սեռական բռնության հետևանքով։ Երեխաներից ոմանք ասել են, որ … Read more

Ինդոնեզիայում, Շրի Լանկայում և Թաիլանդում ջրհեղեղներից զոհվածների թիվը գերազանցել է 1500-ը

Շրի Լանկայում բնական աղետի հետևանքով առաջացած նյութական վնասը, նախնական գնահատականներով, կազմում է 6 միլիարդ եվրո ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Ինդոնեզիայում, Շրի Լանկայում և Թաիլանդում ջրհեղեղներից մահացածների թիվը գերազանցել է 1500-ը։ Այս մասին հայտնում է BILD-ը։ Այս տարի Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրները տուժել են երկու հզոր արևադարձային փոթորիկներից և ավերիչ մուսսոնային անձրևներից։ Արդյունքում տարածաշրջանում … Read more

Մերցը և Փաշինյանը Բեռլինում կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը | ՄԱՄՈՒԼ.ամ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 9-ին Գերմանիայում կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Սեբաստիան Հիլլեն: Հաղորդվում է, որ քննարկումները կվերաբերեն երկկողմ տնտեսական համագործակցությանը, տարածաշրջանային հարցերին, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

2026 թվականի առաջնությունը հաղթելու գլխավոր ֆավորիտը Ֆրանսիայի հավաքականն է․ Վենգեր

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել է, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը հաղթելու գլխավոր ֆավորիտը Ֆրանսիայի հավաքականն է, տեղեկացնում է ESPN-ը։ «Կարծում եմ՝ աշխարհի առաջնությունը հաղթելու գլխավոր հավակնորդը Ֆրանսիայի հավաքականն է։ Այն ունի ավելի շատ համաշխարհային կարգի հարձակվողներ, քան մյուս թիմերը։ Այդ փաստը որոշիչ կարող է լինել»,- ասել է Վենգերը։ Մունդիալ 2026-ի ընտրական … Read more

Հայաստանի բնակչության մոտ 95.4 տոկոսը դավանանքով պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն

Հայաստանի բնակչության մոտ 95.4 տոկոսը՝ 2 մլն 793 հազար 42 մարդ, իրենց դավանանքով պատկանում են Հայ առաքելական եկեղեցուն. տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ հիմնվելով 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը անցկացված մարդահամարի արդյունքների վրա։ Մարդահամարի տվյալները բացահայտում են նաև երկրի կրոնական բազմազանության պատկերը։ Ըստ հրապարակման՝ բնակչության 0.6 տոկոսը՝ 17 հազար 501 մարդ, որևէ կրոնական դավանանք չունի։ … Read more

Ո՞վ է մատուցելու վարչապետի մասնակցությամբ պատարագը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում

«Կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիի Յոթ Վերք եկեղեցիում կմասնակցեմ Սուրբ և Անմահ Պատարագի», – – ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մի պատարագի կազմակերպումը հեշտ չէր: Շիրակի թեմում մինչև այս պահը չի գտնվել մի քահանա՝ 24-ից, որ կհամաձայներ այս կիրակի պատարագից չեզոքացնել Ամենայն Հայոց կաթողիկոսի ու թեմի բանտարկված առաջնորդի անունները: Փաշինյանի թիմակիցների … Read more