2026 թվականի առաջնությունը հաղթելու գլխավոր ֆավորիտը Ֆրանսիայի հավաքականն է․ Վենգեր

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել է, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը հաղթելու գլխավոր ֆավորիտը Ֆրանսիայի հավաքականն է, տեղեկացնում է ESPN-ը։

«Կարծում եմ՝ աշխարհի առաջնությունը հաղթելու գլխավոր հավակնորդը Ֆրանսիայի հավաքականն է։ Այն ունի ավելի շատ համաշխարհային կարգի հարձակվողներ, քան մյուս թիմերը։ Այդ փաստը որոշիչ կարող է լինել»,- ասել է Վենգերը։

Մունդիալ 2026-ի ընտրական մրցաշարում Ֆրանսիայի հավաքականն ընդգրկված էր B խմբում, որտեղ հավաքեց 16 միավոր ու նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։

Leave a Comment