Նոր քայլ՝ արվեստն արհեստականացնելու ճանապարհին․ Disney-ը 1 միլիարդ դոլարի ներդրում է արել OpenAI-ում

Walt Disney-ը 1 միլիարդ դոլար կներդնի OpenAI-ում և թույլ կտա արհեստական ​​բանականության մշակողին օգտագործելու իր հեղինակած կերպարները: Պայմանագրի համաձայն՝ Sora-ն և ChatGPT-ն 2026 թվականից կսկսեն տեսանյութեր ստեղծել՝ օգտագործելով Disney-ի այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Միկի Մաուսը, Մոխրոտիկը, Մուֆասան և այլն։ Գործարքը ներառում է ավելի քան 200 կերպար։ Տեխնոլոգիական ու ստեղծագործական համայնքներում սա բեկումնային, պատմություն շրջող համաձայնագիր … Read more

Լրագրողական միջազգային հեղինակավոր կազմակերպությունները 1-ին մակարդակի ահազանգ են հնչեցրել ՀՀ իշխանություններին՝ ՄԻԵԿ-ի պահանջները կատարելու և Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը վերանայելու վերաբերյալ

13.12.2025 | 14:01 Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակը» https://fom.coe.int/en/alerte/detail/107643293 միացել է Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) և միջազգային գործընկերների՝ Լրագրողների Եվրոպական ֆեդերացիայի («European Federation of Journalists» (EFJ)), Լրագրողների միջազգային ֆեդերացիայի («International Federation of Journalists» (IFJ)) և «Արդարություն լրագրողների համար» հիմնադրամի (Justice for journalists fund (JFJ)) հնչեցրած ահազանգերին, և հանդես եկել խիստ կոչով: Նշենք, որ Հայաստանի ժուռնալիստների միությունը … Read more

ՔՊ-ն չի կարողանում ընդլայնել կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսների ցանկը․ ԶԼՄ

Կաթողիկոսի դեմ ստորագրած 10 եպիսկոպոսներից բացի այլ հոգևորականներ չեն միացել վեհափառի հրաժարականի պահանջին՝ չնայած «Քաղաքացիական պայմանագիր»-ից վստահեցրել էին, որ ևս երկու-երեք եպիսկոպոս կմիանա իրենց, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ հայտարարություն տարածած հոգևորականների ցանկում կար 13 եպիսկոպոս, սակայն նրանցից չորսի ստորագրությունները բացակայում էին։ Նույն օրը 10 … Read more

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան

«Վստահաբար կարող եմ կարող եմ ասել, որ բացառում ենք, որ գործող իշխանության հետ որևէ բան կանենք»,- ԼՀԿ համագումարի ժամանակ հայտարարել է Էդմոն Մարուքյանը։ «Դաշտում տեսնում ենք հնարավորություն, որ իրար հարող ուժերը, որոշակի կոմպրոմիսների գնալով՝ տարատեսակ մոտեցումների իմաստով, ծրագրային նկատի ունեմ, կարող են ձևավորել դաշինք։ Մենք ուժ ենք, որը ձևավորել է Հայաստանում վերջին տարիների ամենահաջողակ դաշինքը»,- … Read more

Ոսկու և արծաթի գները հասել են 1979 թվականից ի վեր բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշներին

Մասնագետների կարծիքով՝ ոսկու գները այս տարի աճել են ավելի քան 60%-ով, մինչդեռ արծաթի գները կրկնապատկվել են՝ մոտենալով 1979 թվականից ի վեր իրենց ամենաբարձր տարեկան մակարդակին։ Աճը պայմանավորված էր կենտրոնական բանկերի ակտիվ գնումներով և ներդրողների կողմից պետական ​​պարտատոմսերից և արժույթներից հեռանալով։ Հինգշաբթի օրը 1.2% աճից հետո ոսկու գները տատանվել են մեկ ունցիայի համար 4,270 դոլարի շուրջ։ … Read more

Ժողովրդավար «Քաղաքացիական պայմանագիրը» եւ ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ տոտալ անհանդուրժողականությունը

Սկիզբը՝ «Առավոտի» 05.12.2025 համարում: «Բարեհաջող կերպով» ավարտելով Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթակառուցվածքների ստեղծումը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանգիստ շարունակեց բուն քաղաքական հետապնդումների գործընթացը։ «Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթակառուցվածքը կառուցվեց. դրա մասերն էին գլխավոր դատախազը, քննչական մարմինների ղեկավարները, որոնք կամ նախկինում վարչապետի օգնականն էին, իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ուղղակի միջամտություն ունեցավ որոշ քրեական գործերով, օրինակ՝ գործարար Սամվել … Read more

Վահագն Խաչատուրյանը Աշգաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ

Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի միջոցառումների շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շփումներ է ունեցել միջոցառմանը մասնակցող երկրների ղեկավարների հետ։ «Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Իրանի Նախագահ Մասուդ Փեզեշկիանի, Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի, Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզոևի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և այլ գործընկերների հետ։ Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային … Read more

Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումները շարունակվում են, թեև Թրամփն ասել էր, որ հրադադարի պայմանավորվածություն կա

13 դեկտեմբերի 2025 – 13:57 AMT PanARMENIAN.Net – Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումները շարունակվում են, թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը հայտարարել է, որ ասել է Թարմփին, որ հրադադարը հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Կամբողջան հանի իր ուժերն ու ցամաքային ականները, հայտնում … Read more