Walt Disney-ը 1 միլիարդ դոլար կներդնի OpenAI-ում և թույլ կտա արհեստական բանականության մշակողին օգտագործելու իր հեղինակած կերպարները: Պայմանագրի համաձայն՝ Sora-ն և ChatGPT-ն 2026 թվականից կսկսեն տեսանյութեր ստեղծել՝ օգտագործելով Disney-ի այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Միկի Մաուսը, Մոխրոտիկը, Մուֆասան և այլն։ Գործարքը ներառում է ավելի քան 200 կերպար։ Տեխնոլոգիական ու ստեղծագործական համայնքներում սա բեկումնային, պատմություն շրջող համաձայնագիր է համարվում, ակնկալվում է, որ այսպիսով հերթական խոշոր քայլն է արվում դեպի արվեստի արհեսtականացում։