Հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված տեղեկությունն իրացնելիս նոյեմբերի 28-ին` ժամը 11:45-ին, Գյումրիի Շիրակացու փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 33-ամյա տղամարդ: Նա հետախուզվում էր տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով … Read more

Ադրբեջանական բեռնատարները Վրաստանում խնդիրների են բախվում

Վերջին շաբաթներին ադրբեջանական բեռնատարները Վրաստանում խնդիրների են բախվում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ըստ հրապարակումների՝ սկզբում ձգձգումները ներկայացվել են որպես տեխնիկական խնդիրներ, սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ է դարձել, որ խնդիրը միայն բյուրոկրատական գործընթացներով չի պայմանավորված: Նշվում է, որ փաստաթղթերի ուսումնասիրությունը ձգձգվում է շաբաթներ, իսկ պարզաբանումներ ստանալու փորձերը հանդիպում են վրացական մաքսային ծառայության աշխատակիցների խուսափողական, երբեմն՝ … Read more

Հարավարևելյան Ասիայում հեղեղումների հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել

Տեղատարափ անձրևները Հարավարևելյան Ասիայի երկրներում հեղեղումների ու սողանքների պատճառ են դարձել՝ խլելով ավելի քան 1000 մարդու կյանք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝…

Վանի 7-րդ դարի եկեղեցին՝ Վարագավանքը, ոչնչացման եզրին է

Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է։ Տեղացիներն այդ վանքն անվանում են Յոթ եկեղեցի (Yedi Kilise): Վանքը կառուցվել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝ Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան լանջին։ Նախկինում այն եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։ Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունի: Այն, ինչ մնացել … Read more

«Այս որոշումը՝ «Մինսկի խմբերով» կլինի, թե առանց, կյանքի կոչել է պետք»․ Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ընդհանուր մեդիաաղմուկի մեջ թշնամու հերթական՝ սիմվոլիզմով օծուն հաղթանակը։Այսօր ավարտեց ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակումը։Ճիշտ այն օրը, երբ դրանից 36 տարի առաջ՝ 1989-ի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը համատեղ ընդունեցին մեր նորագույն պատմության մեջ թերևս … Read more

Սինգապուրում երկու օրում կախաղան են հանել երեք մարդու․ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մահապատիժների թիվը աճում է

Անցյալ շաբաթ Սինգապուրում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար մահապատժի է ենթարկվել երեք մարդ։ Տարվա ընթացքում երկրում մահապատժի ենթարկվածների թիվը հասել է 17-ի։ Սա ամենաբարձր թիվն է 2003 թվականից ի վեր։ Մահապատիժներն իրականացվել են թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար մահապատժի դեմ սահմանադրական հայցի լսումից ընդամենը մեկ շաբաթ առաջ։ ԵՄ պատվիրակությունը, ԵՄ անդամ պետությունների, Նորվեգիայի, Շվեյցարիայի և … Read more

Սուրեն Պապիկյանն ու Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ծանոթացել են  «EDEX 2025»-ին ներկայացված ցուցանմուշներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա էր Եգիպտոսի նախագահ … Read more

«Ինտերը» հաղթել է և բարձրացել երրորդ տեղ

Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով առավելության է հասել «Պիզայի» դեմ խաղում։ Երկրորդ խաղակեսում դուբլ է գրանցել Լաուտարո Մարտինեսը։ Հանդիպմանը հայտավորված էր Հենրիխ Մխիթարյանը, որը սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ 36-ամյա հայ ֆուտբոլիստն ապաքինվել է վնասվածքից։ «Ինտերը» 27 միավորով բարձրացել է երրորդ տեղ, «Պիզան» 10 միավորով 18-րդն է։

Գրիգորի Խաչատուրովին նոր մեղադրանք են առաջադրել. հայտարարվել է միջպետական հետախուզում

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել. այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից։ «2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով: Գ. Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, … Read more

Ռուսաստանում գործարարները կարող են տուգանվել երաժշտության անօրինական օգտագործման համար

Սննդի օբյեկտների,  գեղեցկության սրահների և մասնավոր կլինիկաների սեփականատերերը սկսել են ստանալ բազմահազարային տուգանքներ՝ առանց հեղինակային իրավունքների երաժշտություն օգտագործելու համար։ Տուգանքները կարող են հասնել մինչև 5 միլիոն ռուբլու, քանի որ վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ վերանայվել են ֆոնային երաժշտության համար հեղինակային վճարների կարգն ու դրույքաչափերը, որոնք РАО-ն (Ռուսական հեղինակային ընկերություն) և ВОИС-ը (Համաշխարհային ինտելեկտուալ սեփականության … Read more