Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով առավելության է հասել «Պիզայի» դեմ խաղում։
Երկրորդ խաղակեսում դուբլ է գրանցել Լաուտարո Մարտինեսը։
Հանդիպմանը հայտավորված էր Հենրիխ Մխիթարյանը, որը սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ 36-ամյա հայ ֆուտբոլիստն ապաքինվել է վնասվածքից։
«Ինտերը» 27 միավորով բարձրացել է երրորդ տեղ, «Պիզան» 10 միավորով 18-րդն է։