Իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել, խնդրում եմ անտեսել այդ հաղորդագրությունները. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ իր անունով WhatsApp հաշիվ է բացվել: «Սիրելի՛ ընկերներ, Իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկում ծանոթներիս: Ակնհայտ է, որ գրվում են ռուսերեն և թարգմանվում ծրագրի կողմից հայերենի: Խնդրում եմ անտեսել այդ հաղորդագրությունները, հատկապես՝ չսեղմել ուղարկված հղումների վրա, չտրամադրել անձնական տվյալներ»,- գրել է Սիմոնյան։

Զելենսկիին հրամայել են հրաժարական տալ առաջիկա օրերին․ հայտարարել են ուկրաինական Ռադայում

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթ ստացել է հրաժարական տալու հրաման»,- այս մասին իր  տելեգրամյան ալիքում հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը։ «Շաբաթավերջին ինձ տեղեկացրին, որ Զելենսկիին հրամայվել է հրաժարական տալ այս շաբաթ»,- նշել է նա՝ չհստակեցնելով, թե ով է հրամանի հեղինակը։ Դմիտրուկը, սակայն, խոստովանել է, որ Ուկրաինայի առաջնորդը գուցե չկատարի հրամանը։ «Եթե Զելենսկիին … Read more

ԵՄ-ն Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում – 5tv

Եվրամիությունը լրացուցիչ սահմանափակող միջոցներ է պատրաստում Բելառուսի դեմ «հիբրիդային գրոհների» առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հեռախոսազրույցից հետո։  «Մենք նոր միջոցներ ենք պատրաստում պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում», – գրել է ֆոն դեր Լայենը X սոցիալական հարթակում։ Նա նշել է, որ իրադրությունը Բելառուսի հետ սահմանին … Read more

Նոր էջ Հայաստան-ԵՄ հարաբերություններում․ Բրյուսելում կստորագրվի գործընկերության նոր օրակարգը

Հայաստանն ու Եվրամիությունը Բրյուսելում դեկտեմբերի 2-ին կայանալիք գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով կստորագրեն գործընկերության ռազմավարական օրակարգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։ Գործընկերության նոր օրակարգը կստորագրեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր  հանձնակատար Կայա … Read more

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կարտոֆիլի խյուսի միջից հայտնաբերել են թմրանյութ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Է.Հ.-ի կողմից բերված հանձնուքը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։  Արդյունքում՝ հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի միջից հայտնաբերել են թմրանյութի նմանվող, սպիտակ զանգված: Է.Հ.-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից … Read more

Ոսկու և արծաթի գները հասել են ռեկորդային բարձրակետերի

Reuters-ը հաղորդում է, որ ոսկու համաշխարհային գները հասել են վեցշաբաթյա ամենաբարձր կետին, մինչդեռ արծաթի գները հասել են ռեկորդային բարձրակետի՝ ԱՄՆ-ում տոկոսադրույքի իջեցման սպասումների ֆոնին։ Ոսկու սպոտ գները աճել են 0.6%-ով՝ հասնելով 4,255.04 դոլարի մեկ ունցիայի համար, ինչը ամենաբարձրն է հոկտեմբերի 21-ից ի վեր։ ԱՄՆ-ում ոսկու փետրվարյան մատակարարման ֆյուչերսները աճել են 0.8%-ով՝ հասնելով 4,290.40 դոլարի։ Միևնույն … Read more

ՀՀ և Եգիպտոսի ՊՆ ղեկավարները քննարկել են համագործակցության հնարավորությունները

2 դեկտեմբերի 2025 – 12:20 AMT PanARMENIAN.Net – ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարար Մուհամմադ Սալահ ալ-Դին Մուստաֆայի հետ` քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը: Դեկտեմբերի 1-ին, Եգիպտոս կատարած … Read more

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Դոնալդ Թրամփի Տնտեսական խորհրդատուների խորհրդի ղեկավար կազմի հետ

Քաղաքականություն 02.12.2025 | 12:19 ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 1-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Տնտեսական խորհրդատուների խորհրդի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Թայթսի, Խորհրդի փոխնախագահ Քիմ Ռուհլիի և Խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Հյուգո Դանթի հետ։ «Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը նշել է, որ ս.թ. օգոստոսի 8-ը նոր էջ է բացել հայ-ամերիկյան … Read more