Մեր մարզիչը մարզումների ժամանակ նրանից ավելի լավ է դրիբլինգ կատարում. Կարերաս

Մադրիդի «Ռեալի» իսպանացի եզրային պաշտպան Ալվարո Կարերասը «Էլ Կլասիկոյից» հետո (2:1) ծաղրել է «Բարսելոնայի» աստղային հարձակվող Լամին Յամալին։ «Ինչպե՞ս կարողացա կանգնեցնել Յամալին։ Իրականում ես մեծ ջանքեր չգործադրեցի դա անելու համար։ Մեր մարզիչ Ալոնսոն մարզումների ժամանակ նրանից ավելի լավ է դրիբլինգ կատարում», — Կարերասի խոսքերն է մեջբերում championat-ը։ Հիշեցնենք, որ խաղից առաջ Յամալը հայտնվել էր վիճաբանության … Read more

Եկե՛ք Արագածոտնի թեմի մեր սիրելի արժանապատիվ հայրերին մեր սատարումը հայտնենք․ իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Սիրելի՛ ընկերներ, Սովորաբար ես հրապարակավ որևէ հանրային միջոցառման մասնակցելու կոչ չեմ անում, եթե ինքս ի վիճակի չեմ լինում մասնակցել։ Բայց երբեմն այս «ներքին կանոնից» կատարում եմ բացառություններ։ Ահավասիկ, տեղեկացնում եմ, որ մեր Մայր եկեղեցու Արագածոտնի թեմը, լինելով օկուպացիոն ռեժիմի կողմից առավել թիրախավորված թեմերից մեկը, վաղը՝ ամսի … Read more

Հոկտեմբերի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00-16:00 Սպենդիարյան փ. 4, 6 շենքեր, Արգիշտի փ. 11/12 շենք, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 10:00-16:00 Տիգրանյան փակ. 7 շենք, Ա․ Ավետիսյան փ. 1-47/1 շենք, Բաղրամյան պող. 70-84/1 շենք, Սունդուկյան փ. … Read more

Հայաստանում աճող լարվածության ֆոնին, երբ Փաշինյանը բացահայտորեն հարձակվում է Հայ Առաքելական Եկեղեցու վրա՝ Պապ Լևոն XIV-ը կայցելի հայ եկեղեցի

Պապ Լևոն XIV-ը նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Անդրեաս Առաքյալի տոնին, իր առաքելական այցի շրջանակում կայցելի հայ եկեղեցի, որը գտնվում է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքարանի իրավասության ներքո և տեղակայված է Ստամբուլում։ Վատիկանի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ՝ այս աղոթական այցը ներառված է Պապի ծրագրում և դիտվում է որպես քրիստոնեական համերաշխության և եկեղեցական երկխոսության խորհրդանշական դրսևորում։ Այցը տեղի կունենա Նիկիայի Առաջին … Read more

Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, դրա ընդլայնման հեռանկարները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է տիկին Ռենիտային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով ԵՆԲ հետ ձևավորված համագործակցության շարունակականության կարևորությունը՝ ինչպես խոշոր ենթակառուցվածքային, այնպես էլ մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման տեսանկյունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի … Read more

Փոխվարչապետը ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարի հետ «խաղաղության խաչմերուկն» է քննարկել

29 Հոկտեմբեր, 2025 21:51 Քաղաքականություն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է տիկին Ռենիտային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով ԵՆԲ-ի հետ ձևավորված համագործակցության շարունակականության կարևորությունը ինչպես խոշոր ենթակառուցվածքային, այնպես էլ մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերի … Read more

Բյուրեղավանի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել. պաշտոնավարումը կասեցվել է | ՄԱՄՈՒԼ.ամ

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին մեղադրանք է ներկայացվել, «Արմլուր»-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։      «Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ( ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս): Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը»,– նշել են կոմիտեից:      Համայնքապետի … Read more

2026 թվականի պետական բյուջե․ թվերը կան, բայց ուղղությունը՝ ոչ. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի նախնական քննարկումները։ ՀՀ կառավարության ներկայացրած 2026 թվականի պետական բյուջեն, թվային առումով, թվում է հավակնոտ։ Նախատեսվում է պետական եկամուտների շուրջ … Read more

Բուկայո Սակա․ «Սրանք մեր հաջորդ քայլերն են»

«Արսենալի» վինգեր Բուկայո Սական մեկնաբանել է վերջերս Պրեմիեր լիգայում 200 խաղի և 100 գոլի հասնելու մասին իր կարծիքը։ «Սա նշանակալի նվաճում է ինձ համար, հատկապես «Արսենալում» իմ ժառանգության և պատմություն կերտելու ցանկության համար։ Այստեղ ես տղայից դարձել եմ տղամարդ», – ասել է Սական Sky Sports-ին։ Միևնույն ժամանակ, Սական ընդգծել է, որ իր համար առաջնահերթությունը թիմի … Read more

Համբարձում Մաթևոսյանն արձակուրդ է կմեկնի

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի՝ 3 օր տևողությամբ՝ հոկտեմբերի 30-31-ը ներառյալ և 2025 թվականի նոյեմբերի 3-ին:   Նախարարի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:    Դիտումների քանակ3