ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց քաղբանտարկյալների մասին ընդդիմության հայտարարության նախագծին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում խորհրդարանական ընդդիմության պատրաստած «Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց․ «Իմ խորին համոզմամբ՝ պետության համար վիրավորական է, երբ որ ասում են՝ ունենք քաղբանտարկյալներ․․․ Ես համարում եմ, որ պետք է խմբակցությանը … Read more

«Զայեդ» մրցանակաբաշխությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Աբու Դաբիում մեկնարկել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ավելի վաղ մրցանակաբաշխության գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը հայտնել էր, որ «Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաև կնպաստի … Read more

Միքայել Սրբազանը դատարանում է (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Միքայել Սրբազանը ժամանեց դատարան․ նրան դիմավորեցին ծափահարություններով։ «Ինչպե՞ս է ձեր առողջականը», «լա՞վ եք»,- այս հարցերով ներկաները դիմավորեցին Սրբազանին։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Միքայել Սրբազանի գործով դատական հերթական նիստը, որի ժամանակ կներկայացվեն դատախազի և պաշտպանական կողմի բողոքները։

«Ինչո՞ւ մահացած ծնողների զավակները չեն կարող ստանալ ավանդները». քաղաքացին՝ Արսեն Թորոսյանին | ՄԱՄՈՒԼ.ամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ քննարկման ժամանակ պատգամավոր Էմմա Պալյանն ավանդների թեմայով հարց ուղղեց Արսեն Թորոսյանին. «Ինձ դիմած քաղաքացին հարցնում է՝ ինչո՞ւ մահացած ծնողների զավակները չեն կարող ստանալ ավանդները»: Նախարարը պատասխանեց. «Մենք հիմա կարող ենք վերադարձնել մինչև 1944թ. դեկտեմբերի 31-ը ծնված ու մինչև 1993թ. հունիսի 10-ն ավանդ դրված քաղաքացիների ավանդները՝ մի … Read more

«Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, վերջերս եվրոպական կառույցների՝ ԵԽԽՎ-ի կողմից համապատասխան զեկույցներ էլ հրապարակվեցին և մեր ընդդիմախոսները շատ դառնացած նշում էին, որ որևէ հղում քաղբանտարկյալներին չկա։ Իսկ դա ինչի՞ մասին է խոսում, որ իրականում գուցե և չկան»,- ասուլիսի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Չի կարելի պատսպարվել քաղաքական հայացքի, մարդու կարգավիճակի ետևում ու կատարել հանցանք կամ … Read more

Մանրամասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից | ՄԱՄՈՒԼ.ամ

Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը ողջունել են Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հյուրընկալությամբ և վկայությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Նրանք նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման և … Read more

«Ինչո՞ւ պետք է Գեորգի Կուտոյանն ու Հայկ Հարությունյանը ինքնասպան լինեին». լրագրողը՝ Սերժ Սարգսյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Նախընտրական աժիոտաժ է մեկնարկել. ունե՞ք որոշում, եթե այո, կհանրայնացնե՞ք»,- լրագրողի հարցին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց ոչ, եթե ունենան, կհայտնեն: «Ձեր իշխանության օրոք կարևոր պաշտոններ զբաղեցրած անձանց մասով՝ Հայկ Հարությունյանի ու Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունների հետ կապված, մասնագիտական առումով հետևողական եմ եղել, բայց կարևոր հարցի պատասխանը չեմ ստացել. ինչո՞ւ նրանք պետք է ինքնասպան լինեին, դրդապատճառ … Read more

«ՀՀ նախագահը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից». ակցիա՝ նախագահականի դիմաց (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը բողոքի ակցիա են իրականացնում նախագահական նստավայրի դիմաց: Շարժման մասնակիցները պահանջում են, որ ՀՀ նախագահը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից` Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։

«Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ»․ Լալա Բախշեցյան | ՄԱՄՈՒԼ.ամ

IDBank-ի սոցիալական պատասխանատվության ծրագրերի ամփոփում 2025 թվականը IDGroup-ը եզրափակում է որպես պատասխանատու բիզնեսի կայացած մշակույթ ձևավորած կազմակերպություն։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) ընկերության համար վաղուց այլևս կամավոր նախաձեռնություն չէ․ այն ռազմավարական ուղղություն է, որի վրա կառուցվում են երկարաժամկետ նպատակներն ու գործընկերային հարաբերությունները։ IDGroup-ի բաժնետեր Լալա Բախշեցյանի խոսքով՝ ԿՍՊ-ն այսօր ընկերության ռազմավարության անբաժանելի մասն է, որն ընկալվում … Read more

«Միջնորդելու ենք կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, միայն թե կալանք չլինի». Արսեն Բաբայան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Եթե չեմ սխալվում 2021 թվականին այս իշխանությունը փոփոխություն մտցրեց դատական օրենսգրքում, որ կալանքների միջնորդությունների քննող դատավորներին նշանակվի ձեռքով և ոչ թե էլեկտրոնային համակարգով: Բայց, միևնույն է, այդ դեպքում էլ կա առանձին կարգավորում, որ պիտի այբբենական կարգով ընտրվի և ոչ թե կամայական՝ ում ուզես»,- Արշակ Սրբազանի կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդության քննությունից առաջ դատարանի բակում լրագրողների հետ … Read more