ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Սիրելի՛ ընկերներ,
Սովորաբար ես հրապարակավ որևէ հանրային միջոցառման մասնակցելու կոչ չեմ անում, եթե ինքս ի վիճակի չեմ լինում մասնակցել։ Բայց երբեմն այս «ներքին կանոնից» կատարում եմ բացառություններ։
Ահավասիկ, տեղեկացնում եմ, որ մեր Մայր եկեղեցու Արագածոտնի թեմը, լինելով օկուպացիոն ռեժիմի կողմից առավել թիրախավորված թեմերից մեկը, վաղը՝ ամսի 30-ին, ժամը 18:00-ին, հայտարարել է միասնական ժամերգություն և միասնական աղոթք թեմի Առաջնորդանիստ՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։
Հիշեցնեմ, որ Արագածոտնի թեմից ներկայում ապօրինի բանտարկված են թեմակալ առաջնորդ Մկրտիչ Սրբազանը և դիվանապետ Տեր Գարեգինը։
Ցավոք ինքս վաղը չեմ կարողանալու այցելել Օշական, որովհետև ժամը 16:00-ից մասնակցելու եմ «18 արդարների» գործով հերթական դատական նիստին։
Եկե՛ք Արագածոտնի թեմի մեր սիրելի Արժանապատիվ հայրերին մեր սատարումը հայտնենք ոչ միայն առցանց, այլև իրապես»։
–00—ՍՊ