Բյուրեղավանի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել. պաշտոնավարումը կասեցվել է | ՄԱՄՈՒԼ.ամ

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին մեղադրանք է ներկայացվել, «Արմլուր»-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
     «Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ( ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս): Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը»,– նշել են կոմիտեից:
     Համայնքապետի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։
     Հիշեցնենք` դեռ 2023 թվականին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ Հակոբ Բալասյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Leave a Comment