Վերկացից մինչև նախաճաշ․ Պապիկյանն անակնկալ այց է կատարել զորամասեր

Ծառայության պատշաճ կազմակերպման և զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման հարցերը մշտապես պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում են: Սեպտեմբերի 9-ին՝ վաղ առավոտյան, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամասեր։ Նախարարը հետևել է վերկացի և առավոտյան մարմնամարզության, ինչպես նաև ծառայության կազմակերպման ընթացքին։ Այցի ընթացքում նախարար Պապիկյանը զինծառայողների հետ նախաճաշել է և հետևել … Read more

Երբ 15-ամյա երեխաների 81%-ը չի հասնում ընթերցանության նույնիսկ բազային մակարդակին. Տիգրան Ջրբաշյան

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «PISA 2025-ի արդյունքներից հետո, կարծում եմ, պետք է ընդունենք մի պարզ բան․ խնդրի մասշտաբն այլևս չի համապատասխանում մեր արձագանքի արագությանը։Երբ 15-ամյա երեխաների 81%-ը չի հասնում ընթերցանության նույնիսկ բազային մակարդակին, իսկ մի շարք կարևոր կարողություններով Հայաստանը միջազգային համեմատություններում հայտնվում է ամենացածր դիրքերում, սովորական տեմպով բարեփոխումները բավարար չեն։ Ես կառաջարկեի կրթությունը հայտարարել … Read more

Թիկնիզյանի «Օլիմպիակոսը» հաղթանակ է տարել գավաթային խաղում

Հունաստանի գավաթի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երկրորդ տուրում «Օլիմպիակոսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վոլոսին»։ Տանտերերը հաղթանակ են տարել՝ 3-2 հաշվով։ Այս ամռանը հունական ակումբ տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Սիրիայի զինապահեստում պայթյունից առնվազն 14 մարդ է զոհվել

Առնվազն 14 մարդ զոհվել է, ևս 11-ը՝ վիրավորվել Սիրիայի Իդլիբ նահանգի Սարմադա քաղաքի մոտ զինամթերքի ժամանակավոր պահեստում պայթյունի հետևանքով, հաղորդում է երկրի պետական հեռուստատեսությունը: Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ պատերազմից մնացած զենք-զինամթերքը պահեստավորել էին տվյալ տարածքում մինչև այլ վայր տեղափոխելը, և որ վիրավորների թվում զինծառայողներ կան: Դեպքի վայր են մեկնել քաղաքացիական պաշտպանության և հրշեջ ջոկատներ, … Read more

ԱԺ ընդդիմադիր ուժերը մտադիր են մասնակցել աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին

Ազգային ժողովում ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանը երեք ամիս առաջ էր ընտրողներին խոստանում՝ իշխանության դեմ պայքարը հունիսի 7-ով չի ավարտվում, կշարունակեն աշնանը համայնքներում։ Սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում, որն ընդգրկում է 10 գյուղ, ավագանու ընտրություններ են, ու մասնակցում է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ընդդիմադիրները չկան։ Մամիկոն Ասլանյան, արխիվ … Read more

Ինչո՞ւ էր Բաքու մեկնել Երևանում ԱՄՆ գործերի հավատարմատարը. դեսպանատունը որոշ մանրամասներ է փոխանցում

Թրիփի շինարարության մեկնարկը տեղափոխվել է հաջորդ տարի, Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատարի Բաքու կատարած այցից հետո հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարը: Որ աշխատանքները հաջորդ տարեսկզբին կմեկնարկեն, օրերս չէր բացառել նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը: ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենին երեկ Բաքվում ընդունել էր Ջեյհուն Բայրամովի տեղակալը: Պաշտոնական Բաքուն առանց փակագծեր բացելու արձանագրային հայտարարություն էր տարածել. – «Հանդիպման ընթացքում … Read more

Կայա Կալասը քննադատության թիրախում է․ ԵՄ երկրները տապալել են նրա նախաձեռնությունը

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը բախվել է ԵՄ մի շարք անդամ երկրների բացահայտ դժգոհությանը։ Նրա դիրքերը բարդանում են նաև այն պատճառով, որ Բրյուսելում ավելի ակտիվորեն են քննարկվում ԵՄ արտաքին քաղաքականության կառավարման համակարգի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) բարեփոխման հնարավորությունները։ Euronews-ի փոխանցմամբ՝ Կալասը հերթական քաղաքական պարտությունն է կրել այն բանից … Read more