Գերմանիայում հայտնաբերվել է 1,5 մլն եվրո արժողությամբ անշարժ գույք՝ կապված Զելենսկու անվան հետ

17 Սեպտեմբեր, 2026 15:06 Միջազգային Գերմանիայում հայտնաբերվել է մոտ 1,5 մլն եվրո (ավելի քան 145 մլն ռուբլի) արժողությամբ անշարժ գույք, որը, ըստ RT-ի, պատկանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընկեր և նախկին օգնական Սերգեյ Շեֆիրի ընտանիքին։ Այս մասին RT-ն գրում է՝ վկայակոչելով իրավաբանական անձանց ռեգիստրների տվյալները և փաստաբանի տեղեկությունները։ RT-ի փոխանցմամբ՝ … Read more

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հերթական գումարն է տրամադրվել՝ ավելի քան 1 մլրդ դրամ

Կառավարությունը ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացրել է 1,110,342.4 հազար դրամ՝ սուվբենցիոն ծրագրերի համար՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։ Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել հանրապետության 19 համայնքների 25 ծրագրեր, որոնցից 3-ը՝ Արագածոտնի մարզում, 2-ը՝ Արարատի, 9-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Լոռում, 3-ը՝ Շիրակի, 3-ը՝ Տավուշի։ «Այս ֆինանսավորմամբ՝ արդեն … Read more

«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ընտրվել է ԱԺ հանձնաժողովի նախագահ – Նորություններ 17.09.2026

Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 17-ի հերթական նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկության արդյունքները։  ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը։  Լիլիթ Մինասյանի տեղեկացմամբ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը։ Կողմ է քվեարկել 53, դեմ՝ 36 պատգամավոր։ … Read more

Բորիս Նեմցովի դստերը միջազգային հետախուզում են հայտարարել

Ռուս հանգուցյալ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դստեր՝ Ժաննա Նեմցովայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել Ռուսաստանում անցանկալի կազմակերպության գործունեության կազմակերպման գործով։ Նիստում քննվել է լրագրողի նկատմամբ հեռակա կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Զամոսկվորեցկի դատարանը հուլիսի 31-ին հեռակա կարգով երկու ամսով կալանավորել էր Ժաննա Նեմցովային՝ նրան ձերբակալելու պահից սկսած։ Նրան մեղադրանք է առաջադրվել … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում բոլորին 15:30-ին գալ դատարանի շենքի մոտ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իր Ֆեյսբուքյան էջում կոչ է անում բոլորին այսօր՝ ժամը 15:30-ին, հավաքվել Հակակոռուպցիոն դատարանի մոտ։ «450 օր անօրինական բանտարկություն։ ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին։ Այսօր ժամը 15:30-ին եկեք դատարան», — ասվում է կուսակցության կոչում։

Ակումբի տնօրենն աշխատակցին ստիպել է գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ հաճախորդի հետ. Փաշինյանը դատախազությանը խնդրեց զբաղվել դեպքով 

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը նման իրավիճակը ներկայացրեց. Երևանի կենտրոնում՝ մասնավորապես Բաղրամյան պողոտայի բնակելի շենքերից մեկի հարևանությամբ, գիշերային ակումբ է գործում, և քաղաքացիները տարիներ շարունակ բողոքում են, որ աղմուկի և կռիվների պատճառով անգամ գիշերային ժամերին չեն կարողանում իրենց բնակարաններում հանգստանալ։ Լրագրողը հիշեցրեց՝ մամուլում տեղեկություններ կան, որ վերոնշյալ ակումբն առանց լիզենզիայի է գործում, ահազանգեր … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեսպան եմ եղել, Լեհաստանի ԿԸՀ նախագահի հետ կյանքում չեմ հանդիպել, դուք ինչի՞ եք հանդիպում դեսպաններին․ Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահին

ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանը հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին կապված վերջինիս՝ դեսպանների հետ անընդհատ հանդիպումների հետ։ «Դեսպան եմ եղել, Լեհաստանի ԿԸՀ նախագահի հետ կյանքում չեմ հանդիպել, դուք ինչի՞ եք հանդիպում դեսպաններին»,- հարց ուղղեվ Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահին։ Մանրամասները՝ տեսանյութում․

Քաղաքացիները կկարողանան հարկերից գումար ուղղել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին

Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծով առաջարկվում է ընդլայնել սոցիալական կրեդիտների կիրառման շրջանակը՝ դրանում ընդգրկելով հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտներին և կուսակցություններին։ Նախագիծը կառավարության սեպտեմբերի 17-ի նիստում ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախատեսվում է, որ ֆիզիկական անձինք իրենց վճարած հարկի հաշվին հնարավորություն կունենան հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, ինչպես … Read more

1956 թվականին կառուցված մարզահամալիրը կվերակառուցվի. ՀԱՊՀ-ի և Կապանի ԼՀԿ-ի հուշագիրը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր, որով մեկնարկում է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ գործընկերություն։ Առաջին համատեղ նախաձեռնությունը ՀԱՊՀ-ի սպորտային համալիրի վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված նպատակային աջակցությունն է։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀԱՊՀ-ի ռեկտոր Գոռ Վարդանյանից։ Ըստ ռեկտորի՝ 1956 թվականին կառուցված մարզահամալիրը վերածվում է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ սպորտային միջավայրի, որտեղ … Read more