Ռուսական զինուժը հարձակվել է Կիևի վրա, 12 մարդ վիրավորվել է

Սեպտեմբերի 17-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը հարձակվել են  Կիևի մի քանի թաղամասերի վրա։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա՝ 10 և 12 տարեկան։ Վիրավորներից ինը հոսպիտալացվել են։ Դնեպրովսկի շրջանում կան ավերածություններ։ Հրթիռները նաև ընկել են պահեստների և բենզալցակայանի մոտակայքում։ Սվյատոշինսկի շրջանում հարված է հասցվել ոչ բնակելի … Read more

Սաուդյան Արաբիայում սպառվում են հրթիռներ որսացող միջոցները․ AP

Եմենում հուսիների հետ երկարատև դիմակայության ֆոնին Սաուդյան Արաբիան բախվել է հրթիռներ որսացող միջոցների պակասի և օգնության խնդրանքով դիմել է տարածաշրջանային ու արևմտյան դաշնակիցներին։ Այս մասին հայտնել է «Associated Press»-ը՝ վկայակոչելով Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին։ Ըստ պաշտոնյաների՝ Էր-Ռիադը խնդրել է Ֆրանսիային, Միացյալ Թագավորությունը, Պակիստանին և Եգիպտոսին տարածաշրջանում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներ՝ հուսիների և Իրանի աջակցությունը … Read more

Փաշինյան. Հայաստանը կկայացնի որոշումներ TRIPP մուտքի և ելքի պահին

TRIPP երթուղու մուտքի և ելքի կետերում որոշումները կայացնելու է Հայաստանի Հանրապետությունը, ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի  ժամանակ   հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ TRIPP երթուղու մուտքի և ելքի կետերում որոշումները կայացնելու է Հայաստանի Հանրապետությունը, ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ չորեքշաբթի հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպես է նա պատասխանել պատգամավորի հարցին՝ կապված Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի՝ … Read more

Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. vz.ru–ն «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»» վերնագրով հոդվածում գրում է, որ պաշտոնական Երևանի վերջին քայլերն աչքի են ընկնում պարադոքսալ, եթե ոչ երկիմաստ վարքագծով։ Մի կողմից՝ Հայաստանը ԵԱՏՄ– ին պաշտոնական բողոք է ներկայացրել՝ կապված հայկական ապրանքների մատակարարման նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների հետ, և թվում … Read more

«Խաղաղությունը» հիմա լայն թափով տեղավորեցնում են դեռևս Հայաստանի Հանրապետություն կոչվող տարածքում

17.09.2026 | 11:31 Հիմա աշխարհի ամենախաղաղ տարածքներց մեկը այն տարածքն է, որը սովետական շրջանում կոչվում էր ԼՂԻՄ (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ), իսկ 1991-2023թթ. կոչվում էր ԼՂՀ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), որտեղ վերջին տարիներին, Իլհամ Հեյդարիչի բարձր հովանու ներքո, սիրում են այցելել «Ժողովրդավարական Արևմուտքի» տարբեր ռանգի գործիչներ… Իսկ սիրում են, որովհետև այնտեղ իսկապես խաղաղ է, և այցելելը՝ բավականին եկամտաբեր: … Read more

Պաշտպանված չենք թունաքիմիկատների ազդեցությունից․ Հարություն Մնացականյան

Պտուղ-բանջարեղենի նմուշների յուրաքանչյուր երկրորդում թունաքիմիկատների հայտնաբերման վերաբերյալ տվյալները մտահոգիչ են։Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը՝ նշելով, որ քաղաքացիները կարող են պաշտպանված չլինել թունաքիմիկատների ազդեցությունից։ «Սեպտեմբերի 15-ին «Անվտանգ սնունդ» հարթակը հրապարակել է մի նյութ, որի վերնագիրն ինքնին դատավճիռ է՝ «Թունաքիմիկատներ՝ պտուղ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում»։ Ոչ թե ամեն 103-րդ, ոչ թե … Read more

Նիկոլին կիրթ հասարակությունը ձեռնտու չէ – Live News

Բնավ չթիրախավորելով որևէ մեկին՝ մի հետաքրքիր հանգամանքի եմ ուզում անդրադառնալ (իհարկե չներքաշվելով նիկոլական հերթական սադրիչ օրակարգի մեջ): Տեսե՛ք, երեկ նիկոլական պատգամավորներից մեկը, իր մանկական տրավմաների մեղավոր «կարգեց» բոլոր նախկիններին (տարիքը չձգեց, թե չէ կհասներ Անդրոպովին ու Բրեժնևին): Այսինքն՝ այդ չար ու չկամ «նախկիններն» են մեղավոր, որ ինքը չի սովորել ու չի կրթվել ու ստիպված վերջում … Read more

Գողը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին — Հայաստանի Հանրային Ռադիո

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ֆրանսիայի իրավասու մարմնի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում կատարված գողությունների և գողությունների փորձերի համար (18 դրվագ) մեղադրվող Դ.Կ.-ն 2026 թվականի սեպտեմբերի 9-ին հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին:

Ավանեսյանն ու տեղակալները պատվաստվել են գրիպի դեմ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղակալ Լենա Նանուշյանը, ինչպես նաև նախարարության աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ: Պատվաստանյութը հասանելի է Երևանում և մարզերում. յուրաքանչյուրդ, անկախ կցագրման վայրից, կարող եք այցելել Ձեր նախընտրած առողջության առաջնային պահպանման օղակ և պետության փոխհատուցմամբ ստանալ պատվաստումը: Եռավալենտ պատվաստանյութը կկանխարգելի գրիպի բարդացումներն ու այս սեզոնին գրիպով հաճախ վարակվելու ռիսկը: Շուտով պատվաստման շարժական … Read more

Պապիկյանը Պեկինում հանդիպել է ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ – Նորություններ 17.09.2026

Սեպտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պեկինում հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր: