1956 թվականին կառուցված մարզահամալիրը կվերակառուցվի. ՀԱՊՀ-ի և Կապանի ԼՀԿ-ի հուշագիրը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր, որով մեկնարկում է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ գործընկերություն։ Առաջին համատեղ նախաձեռնությունը ՀԱՊՀ-ի սպորտային համալիրի վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված նպատակային աջակցությունն է։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀԱՊՀ-ի ռեկտոր Գոռ Վարդանյանից։ Ըստ ռեկտորի՝ 1956 թվականին կառուցված մարզահամալիրը վերածվում է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ սպորտային միջավայրի, որտեղ … Read more

Գոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր

Գոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում։ Iravaban.net-ը տեղեկացել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից։ Վերընտրությունը կայացել է հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում։ «Շնորհակալություն ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին՝ անվերապահ վստահության և միաձայն քվեարկության համար», – նշել է ռեկտորը։ Նա հավելել է, որ շարունակելու է նույն պատասխանատվությամբ և նվիրումով աշխատել տեխնոլոգիական … Read more