Ակումբի տնօրենն աշխատակցին ստիպել է գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ հաճախորդի հետ. Փաշինյանը դատախազությանը խնդրեց զբաղվել դեպքով 

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը նման իրավիճակը ներկայացրեց. Երևանի կենտրոնում՝ մասնավորապես Բաղրամյան պողոտայի բնակելի շենքերից մեկի հարևանությամբ, գիշերային ակումբ է գործում, և քաղաքացիները տարիներ շարունակ բողոքում են, որ աղմուկի և կռիվների պատճառով անգամ գիշերային ժամերին չեն կարողանում իրենց բնակարաններում հանգստանալ։

Լրագրողը հիշեցրեց՝ մամուլում տեղեկություններ կան, որ վերոնշյալ ակումբն առանց լիզենզիայի է գործում, ահազանգեր կան նաև մարդկանց թրաֆիքինգի մասին։

Մասնավորապես մի քանի օր առաջ ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ աշխատակիցն իրենց դիմել է և հայտնել, որ տնօրենը ստիպել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ հաճախորդի հետ։

Փաշինյանը նկատեց՝ սա հաղորդում է հանցագործության մասին և խնդրեց, որ գլխավոր դատախազությունը զբաղվի այս հարցով։

Leave a Comment