«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ընտրվել է ԱԺ հանձնաժողովի նախագահ – Նորություններ 17.09.2026

Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 17-ի հերթական նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկության արդյունքները։

 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը։

 Լիլիթ Մինասյանի տեղեկացմամբ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը։ Կողմ է քվեարկել 53, դեմ՝ 36 պատգամավոր։

 Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Leave a Comment