Վահագն Խաչատուրյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին զարգացումները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ։ Իշխան Զաքարյանը ներկայացրել է 2028 թվականի Համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները։ Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին զարգացումները, ինչպես նաև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին։

Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանն Արցախում ու Նախիջևանում զորավարժություն կանցկացնեն

Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողները համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ըստ նախարարության՝ «Միասնության ուժը – 2026» (Strength of Unity – 2026) եռափուլ զորավարժությունները տեղի կունենան Ադրբեջանի զինված ուժերի՝ Արցախում, Նախիջևանում և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում տեղակայված ուսումնական կենտրոններում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունների հիմնական նպատակներն են՝ «բարձրացնել համատեղ գործողությունների պատրաստվածությունը, ամրապնդել … Read more

ԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

18 Սեպտեմբերի, 2026 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները։ ԿԸՀ-ից տեղեկացրին, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու համար կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն։ «Ընտրություններին մասնակցելու դիմում … Read more

«Սա ոչ թե բարեփոխված ոստիկանության վարք է, այլ խոշտանգող հանցախմբի»․ Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացու նկատմամբ բռնության հերթական դեպքը։Դեպքը տեղի է ունեցել Ոստիկանության Հրազդանի բաժնում։Սա պետք է քրեադատավարական հետևանք ունենա։Սա ոչ թե բարեփոխված ոստիկանության վարք է, այլ՝ խոշտանգող հանցախմբի։Փաստաբան Վահան Հովհաննիսյանից ճշտեցի, որ դեպքից 7 օր հետո միայն, սեպտեմբերի 17-ին է ոստիկանների նկատմամբ վարույթ … Read more

Ռոնալդուն հավաքականի հայտացուցակում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը հրապարակել է հայտացուցակն Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումների համար։ Հավաքական է հրավիրվել նաև սաուդյան «Ալ Նասրի» 41–ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Դարպասապահներ. Դիոգու Կոշտա, Ռուի Սիլվա, Սամուել Սուարեշ։ Պաշտպաններ. Ժոաու Կանսելու, Դիոգու Դալո, Ռուբեն Դիաշ, Թոմաշ Արաուժու, Ռենատու Վեյգա, Գոնսալու Ինասիու, Նունու Մենդեշ, Նունու Տավարեշ։ Կիսապաշտպաններ. Ժոաու Պալինյան, Ռուբեն Նեւեշ, Վիտինյա, Ժոաու Նեւեշ, … Read more

ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության մի քանի բաժինների իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արաբական Միացյալ Էմիրություններից բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու Հայաստանում դրանց հետագա ստվերային իրացման փոխկապակցված շղթա։ Պարզվել է, որ նույն խմբում գործող շուրջ 8-10 անձինք, տարբեր անձանց անվամբ հաշվառված ընկերությունների միջոցով, 2026 թվականի ընթացքում ԱՄԷ-ից Հայաստան … Read more

Կոստան Զարյանի «Արա Աստվածը»՝ «ձայնային բեմում»․ Հանրային ռադիոյի նոր ռադիոներկայացումը պատրաստ է

Երկու օրից ունկնդրի դատին կհանձնվի Հանրային ռադիոյի ամենաառանձնահատուկ ձևաչափերից մեկի՝ ռադիոթատրոնի հերթական ձայնագրությունը, որն այս անգամ իր բնույթով առանձնանում է․ հիմքում Կոստան Զարյանի «Արա Աստվածն» է՝ առաջին անգամ ռադիոներկայացման ձևաչափով։

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծավի սնդիկով ջրի առեղծվածը. ո՞վ է պատասխանատու

ArmLur.am-ը զրուցել է Սյունիքի մարզի բնակիչների հետ՝ Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկի անթույլատրելի քանակի հետ կապված։ Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել էր, որ Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ Բնակիչներին հորդորել են մինչև ջրի որակի վերականգնումը չօգտագործել այն։ Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան … Read more

Չեխիայում պլաստիկի գործարանում հրդեհ է բռնկվել

Չեխիայի կենտրոնական հատվածում գտնվող Ռինխոլեց բնակավայրում պլաստիկի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ČTK գործակալությունը։ Հրդեհի մարմանը ներգրավված է ավելի քան 100 հրշեջ։ Նախնական գնահատականներով՝ վնասը գերազանցում է 300 միլիոն չեխական կրոնը (մոտ 15 միլիոն դոլար)։ Հրդեհի պատճառները պետք է պարզի փորձագիտական հանձնաժողովը։ Նախնական տվյալներով՝ հիմնական վարկածը տեխնիկական անսարքությունն է և … Read more