Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանն Արցախում ու Նախիջևանում զորավարժություն կանցկացնեն

Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողները համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ նախարարության՝ «Միասնության ուժը – 2026» (Strength of Unity – 2026) եռափուլ զորավարժությունները տեղի կունենան Ադրբեջանի զինված ուժերի՝ Արցախում, Նախիջևանում և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում տեղակայված ուսումնական կենտրոններում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունների հիմնական նպատակներն են՝ «բարձրացնել համատեղ գործողությունների պատրաստվածությունը, ամրապնդել զորքերի փոխգործակցությունը, միասնականացնել մարզումային ընթացակարգերը և բարելավել ստորաբաժանումների մարտական ​​կարողությունները»։

Զորավարժություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան են ժամանել Թուրքիայի զինված ուժերի անձնակազմն ու ավիացիոն միջոցները։

Leave a Comment